Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան

24 Հունիսի, 2026

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու հավակնություններին և ընտրություններին.

«Այս պահին ընտրություններն ավարտվել են, արձանագրվել են արդյունքներ, և գործող իշխանությունները փաստացի շարունակում են կրել Հայաստանի Հանրապետության կառավարման պատասխանատվությունը։ Հետևաբար, անկախ քաղաքական տարաձայնություններից, այսօր հենց իշխանություններն են պարտավոր պաշտպանել և առաջ մղել Հայաստանի ազգային շահերը։

Ադրբեջանցիների վերադարձի թեման պետք է դադարել դիտարկել որպես իշխանություն–ընդդիմություն ներքաղաքական վեճի առարկա։ Այն պետք է դառնա Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների և Հայաստանի ազգային անվտանգության օրակարգի կարևոր հարցերից մեկը։ Անհրաժեշտ է արձագանքել Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններին, քարոզչական գործունեությանը և տարբեր երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում և Եվրոպայում, իրականացվող նախաձեռնություններին։

Այս խնդիրը լուրջ վտանգ է ներկայացնում։ Ասել, թե նման հարց գոյություն չունի, կամ որ այն ընդամենը ընդդիմության շահարկումն է, սխալ մոտեցում է։ Նման բան նախկինում նույնպես ասվում էր Արցախի հարցի վերաբերյալ, սակայն վերջում մենք կորցրինք Արցախը։ Ես համոզված եմ, որ եթե այս գործընթացներին ժամանակին չարձագանքենք, ապա ապագայում կարող ենք բախվել նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերի փոփոխության վտանգին։ Դա միանգամից չի լինելու, սակայն դրա հիմքերը կարող են դրվել հենց այսօր։

Եթե այսօր չկանխենք այդ զարգացումները, ապա հետագայում շատ ավելի դժվար կլինի դիմակայել դրանց։ Ադրբեջանցիների վերաբնակեցման կամ վերադարձի հարցը, իմ համոզմամբ, Ադրբեջանի պետական քաղաքականության բաղադրիչներից մեկն է։ Արդյո՞ք մենք դա չենք տեսնում։ Արդյո՞ք դա ակնհայտ չէ։ Սա ոչ թե իշխանության և ընդդիմության միջև վեճ է, այլ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր։

Եթե ժամանակին չարձագանքենք, ապա գուցե տասնամյակներ անց ականատես լինենք այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի որոշ շրջաններում ժողովրդագրական հարաբերակցությունները զգալիորեն փոխված կլինեն։ Պատմության տեսանկյունից տասնամյակները մեծ ժամանակահատված չեն, և այդ վտանգը չի կարելի անտեսել։

Կարծում եմ՝ սխալ էր նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքը նույնացնել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի հարցի հետ։ Այս երկու երևույթները բնույթով և իրավական հիմքերով տարբեր են։

Արցախի ժողովրդի վերադարձի հարցը կապված է նախկին ինքնավար մարզի բնակչության հետ, որը խորհրդային տարիներին ունեցել է հատուկ կարգավիճակ, այնուհետև շուրջ 30 տարի եղել է միջազգային բանակցային գործընթացի կենտրոնում։ Մյուս կողմից, Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը պետք է համեմատել Ադրբեջանից հեռացած հայերի խնդրի հետ՝ այն հարյուր հազարավոր հայերի, որոնք բնակվել են Ադրբեջանի տարբեր քաղաքներում և բնակավայրերում՝ Արցախից դուրս։

Հետևաբար, այս երկու հարցերի միջև ուղիղ հավասարություն դնելը ճիշտ չէ։

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ միջազգային փաստաթղթեր և քաղաքական հայտարարություններ։ Դրանց թվում են միջազգային դատական և քաղաքական տարբեր կառույցների որոշումներ, ինչպես նաև մի շարք երկրների խորհրդարանականների ու քաղաքական գործիչների հայտարարություններ, որոնք ընդգծում են արցախահայության վերադարձի իրավունքը։

Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում այս հարցը չօգտագործել ներքաղաքական պայքարի նպատակներով։ Մի՛ անտեսեք այն, մի՛ լռեք դրա մասին։ Սա լուրջ մարտահրավեր է և Հայաստանի պետական ու ազգային անվտանգության խնդիր։ Եթե այսօր դրա վերաբերյալ հստակ քաղաքականություն չձևավորվի, ապա վաղը կարող է ուշ լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։ Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է...

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը...

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...