Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

5 Հուլիսի, 2026

Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական գործընթացին՝ նախընտրական քարոզարշավին, լռության օրվան, քվեարկության օրվան, ձայների հաշվարկին, դրան հաջորդած իրադարձություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանում տեղի ունեցած լսումներին և ներկայացված ապացույցներին, այսօր ես առավել համոզված եմ, քան երբևէ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել քվեների 35–39 տոկոսը։ Իմ գնահատմամբ՝ դրանից ավելի ստացված արդյունքը ձևավորվել է համակարգված մանիպուլյացիաների, բազմաթիվ խախտումների և ընտրակեղծարարության հետևանքով։

Հայաստանի 35-ամյա պետականության ընթացքում նախկինում ևս եղել են վիճարկված ընտրություններ, և, որպես կանոն, պետության բնականոն կյանքը շարունակվել է։ Սակայն այս անգամ իրավիճակը սկզբունքորեն այլ է։

Առաջին՝ ընտրակեղծարարության ծավալը, խորությունն ու կազմակերպվածությունը, իմ համոզմամբ, աննախադեպ են Հայաստանի պատմության մեջ։ Երկրորդ՝ այս ընտրությունները կազմակերպվել են այն իշխանության կողմից, որը 2018 թվականին իշխանության եկավ հենց ընտրակեղծարարությունը մեկընդմիշտ վերացնելու խոստումով։ Հետևաբար, այսօր հնչող մեղադրանքները հարվածում են ոչ միայն այս ընտրությունների արդյունքներին, այլև հենց այդ իշխանության քաղաքական և բարոյական լեգիտիմության հիմքերին։ Եվ երրորդ՝ Հայաստանը երբեք չի գտնվել այնպիսի գոյաբանական խաչմերուկում, ինչպիսին այսօր է։ Երբ օրակարգում են պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, ազգային ինքնությանը և ապագային վերաբերող հիմնարար հարցեր, իշխանության լեգիտիմության խնդիրը դառնում է վճռորոշ։

Հայաստանը երբեք չի հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ընտրություններում հաղթանակ հայտարարող իշխանությունը նախ այնքան ցավ, ավեր և կորուստ պատճառած լիներ հայ ժողովրդին իր իշխանության անցած ութ տարիների ընթացքում, և միաժամանակ առաջ մղեր այնպիսի ծրագրեր, որոնք փոխում են հայկական պետականության բնույթը․ ստեղծել «Չորրորդ Հանրապետություն», փոխել Սահմանադրությունը, տրամադրել «միջանցք», Ադրբեջանին փոխանցել Հայաստանի ինքնիշխան տարածքներ, ձևափոխել և վերահսկել Հայ Առաքելական Եկեղեցին, վերաձևակերպել հայկական ազգային ինքնության հիմնասյուները և իրականացնել այլ նմանատիպ նախաձեռնություններ։

Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի այս հարցերի վերաբերյալ, դրանք պատմական և գոյաբանական այնպիսի նշանակության հարցեր են, որոնց նույնիսկ բարձրացումը, չասած՝ քննարկումը կամ իրականացումը, չեն կարող հիմնվել վիճարկվող լեգիտիմության կամ խիստ կասկածի տակ դրված ընտրական մանդատի վրա»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում...

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Atlantic ամսագիրը։ Պարբերականի տվյալներով՝ մասնավոր զրույցներում Թրամփ կրտսերը դեմ է արտահայտվել Մերձավոր Արևելքում...