Սամվել Կարապետյանի կալանավորումը վրեժխնդիր քաղաքական գործողություն է․ Ռոբերտ Ամստերդամ

13 Օգոստոսի, 2025

«Որպես միջազգային փաստաբան, իմ դիրքորոշումն այն է, որ Սամվել Կարապետյանի գործը ակնհայտորեն քաղաքական է, և ցանկացած դատավարություն, որն այստեղ տեղի է ունենում, փորձիցս ելնելով կարող եմ ասել, կարող է համեմատելի լինել ինչ-որ ցուցադրական դատավարության հետ, շոուի հետ»,- մամուլի ասուլիսում ասաց մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Դատավարությունը նախաձեռնվել է գլխավոր դատախազի կողմից, որը կապեր ունի վարչապետի աշխատակազմի հետ և, ըստ երևույթին, գլխավոր դատախազը մեղադրանքը հարուցել է հիմնվելով օգտագործված բառերի սխալ մեկնաբանության վրա։ Այն փաստը, որ սա չի շտկվել և ազատ չի արձակվել Սամվել Կարապետյանը, ցնցող է։ Ակնհայտ է, որ օգտագործված բառերի հիման վրա տրամաբանորեն չի կարելի հանգել եզրակացության, որ գլխավոր դատախազի կողմից առաջադրված մեղադրանքը օրենքի դատարանում կարող է երբևէ հիմնավոր ճանաչվել։ Ըստ երևույթին, վարչապետը ճիշտ չի լսել վստահորդիս արտահայտած բառերը, և դրանից հետո նա ասել է բառեր, որոնք և՛ սպառնացող են, և՛ վիրավորական։ Դրանից բխում է, որ նա պետության ողջ իշխանությունը գործադրելու է պարոն Կարապետյանի նկատմամբ։

Ազատ, ժողովրդավարական հասարակաությունում դա չլսված բան է։

Նրա կալանավորումը վրեժխնդիր քաղաքական գործողություն է, որը որևէ տեղ չունի ժողովրդավարությունում։

Սա քաղաքական գործ է, մենք տեսնում ենք շոու դատավարություն, և կառավարությունը պետք է վերագնահատի քաղաքական գինը միջազգային հանրույթի շրջանակում։

Ես կառավարությանը հավաստիացնում եմ, որ այս գործով իրենց վարքագիծը կարժանա իրենց բոլոր տնտեսական, քաղաքական գործընկերների ուշադրությանը, և մենք կհասցնենք միջազգային իրավական հարթակներին Հայաստանում տեղի ունեցող այս անընդունելի գործելակերպը»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Ամստերդամը Հայաստան է ժամանել օգոստոսի 11-ին։ Հրատապ այցը կապված է Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշումների, սրբազանների, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Իմ գլխավոր առաքելությունն է Հայաստանում պաշտպանել եկեղեցին, պաշտպանել այն մարդկանց՝ եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են։ Երբ մարդիկ հվատացյալ են և սիրում են իրենց եկեղեցին, իրենց երկիրը, ինչպիսին պարոն Կարապետյանն է, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար ռեյդի են ենթարկվել, ուրեմն ինչ-որ բն այնպես չէ։

Անհրաժեշտության կա երկխոսության կառավարության և եկեղեցու միջև։ Հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, հույս ունեմ, որ այդ մեղադրանքները կկարճվեն և որ գործընթացի արդյունքում եկեղեցին կլինի պաշտպանված։

Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի համար, կրոնի համար և նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի քրիստոնյաների, այլ ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Հավատացյալ բոլոր մարդիկ պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում»։

Հարցին, թե չի՞ վախենում իր նկատմամբ հնարավոր ճնշումներից, պատասխանել էր․ «Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, ինձ արգելել են մուտք գործել յոթ երկիր, արդեն 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով։ Պարզ է, որ կարող է լինել ճնշում, բայց որպեսզի այդ ճնշումը հասնի իր նպատակին, պետք է լինի մեկը, ով կենթարկվի այդ ճնշմանը։ Մենք՝ պաշտպանելով իրավունքները, չենք ճկվում»։

Երեկ՝ օգոստոսի 12-ին, Ամստերդամը հանդես էր եկել նաև ճեպազրույցով։ Ճեպազրույցի ժամանակ չասաց, թե ինչ հանդիպումներ է ունեցել՝ նրանց շահերից ելնելով։ Ասաց, որ ինքն ունի ԱՄՆ քաղաքացիություն, իսկ ում հետ որ հանդիպել է, Հայաստանի իշխանության ճնշումների ներքո են։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չեն փոխվել։ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և տարածաշրջանի զարգացման օգտին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ...

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ...

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, հանրությանը իրազեկելու և պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունն ապահովելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը: Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ...

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մեր...

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։ Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու...