Հույս ունեմ՝ մեղադրանքները կկարճվեն և արդյունքում եկեղեցին կլինի պաշտպանված․ Ռոբերտ Ամստերդամ

11 Օգոստոսի, 2025

Այսօր՝ օգոստոսի 11-ի գիշերը, շտապ այցով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում փաստաբան Ամստերդամը ներկայացրեց այցի նպատակը․ «Իմ գլխավոր առաքելությունն է Հայաստանում պաշտպանել եկեղեցին, պաշտպանել այն մարդկանց՝ եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են։ Երբ մարդիկ հվատացյալ են և սիրում են իրենց եկեղեցին, իրենց երկիրը, ինչպիսին պարոն Կարապետյանն է, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար ռեյդի են ենթարկվել, ուրեմն ինչ-որ բն այնպես չէ։

Անհրաժեշտության կա երկխոսության կառավարության և եկեղեցու միջև։ Հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, հույս ունեմ, որ այդ մեղադրանքները կկարճվեն և որ գործընթացի արդյունքում եկեղեցին կլինի պաշտպանված։

Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի համար, կրոնի համար և նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի քրիստոնյաների, այլ ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Հավատացյալ բոլոր մարդիկ պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում»։

Հարցին, թե արդյո՞ք կա այլ երկիր, որտեղ կառավարությունը եկեղեցու դեմ է պայքարում, փաստաբանը պատասխանեց․ «Ես պաշտպանում եմ եկեղեցին Ուկրաինայում, ես պաշտպանել եմ ուղղափառ եկեղեցին 45 տարի առաջ և դժբախտաբար այսօր կա երկրների ցուցակ, որոնցում եկեղեցին հարձակման ներքո է։ Եվ ըստ իս, չկա ավելի սրբազան պարտականութուն, քան եկեղեցին պաշտպանելն է ու իրավունքի գերիշխանությունը պաշտպանելը։ Տարիքին զուգընթաց՝ կրոնը, եկեղեցին, հվատքը ավելի կարևոր են դառնում։

Դժբախտաբար, իշխանավորները որոշ արագաներում եկեղեցին ծառայեցնում են քաղաքական նպատակներին, փոխանակ պաշտամունքի վայր վերաբերվելուն։

Իմ կրծիքով սա շատ կարևոր առաքելություն է։

Բայց հասկանում եմ խնդրի զգայնությունը, իրավիճակի զգայնությունը և այն փաստը, որ Հայաստանը դռևս Ադրբեջանում ունի քրիստոնյա պատանդներ։ Ահա թե ինչու եմ քայլ անում դեպի կառավարությունը՝ երկխոսության և քննարկման համար»։ 

Նշենք, որ Ռոբերտ Ամստերդամը հայտնի է տարբեր երկրներում մի շարք հասարակական-քաղաքական գործիչների և ակտիվիստների պաշտպանությամբ։ Եվ մամուլը մինչ այս նշում էր, որ հնարավոր է՝ Հայաստանի իշխանությւոնը խոչընդոտի նրա մուտքը Հայաստան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 3 օրով (հոկտեմբերի 12–14–ը) գործուղվում է Փարիզ, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։ Նշվում է, որ...

Ախուրյանում կրթվելը նորաձև չէ. ՔՊ ավագանու ընտրացուցակի անդամի խայտառակ անգրագետ դիմումը. քաղաքագետ

Ախուրյանում կրթվելը նորաձև չէ. ՔՊ ավագանու ընտրացուցակի անդամի խայտառակ անգրագետ դիմումը. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Ախուրյանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որտեղ առաջադրվել է միայն ՔՊ-ն... Համացանցում հայտնվել է մի խայտառակ անգրագետ գրված դիմում, որի հեղինակը, ըստ Ախուրյանի ավագանու ընդդիմադիր անդամ Մարտիկ Մաթոսյանի, ընդգրկված է ՔՊ...

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի ամբողջական տեղեկատվությունը․ Ալիև

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի ամբողջական տեղեկատվությունը․ Ալիև

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների...

Ողբերգական վթար՝ Լոռու մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափ

Ողբերգական վթար՝ Լոռու մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափ

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված...

Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր․ Գագիկ Ծառուկյան

Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Կենտրոն ՔԿՀ-ից․  «Վստահ եմ, որ Շաքի գյուղի դեպքը բոլոր նորմալ մարդկանց մտահոգել է, անտարբեր չի թողել ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել կամ ընդհանրապես քվեարկել է, թե՝ ոչ։ Կան հարցեր, որոնք քաղաքական...