ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Միջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի ճեպազրույցը

12 Օգոստոսի, 2025

Ճեպազրույցով է հանդես գալիս աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Հիշեցնենք՝ նա Հայաստան է ժամանել օգոստոսի 11-ին։ Հրատապ այցը կապված է Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշումների, սրբազանների, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Իմ գլխավոր առաքելությունն է Հայաստանում պաշտպանել եկեղեցին, պաշտպանել այն մարդկանց՝ եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են։ Երբ մարդիկ հվատացյալ են և սիրում են իրենց եկեղեցին, իրենց երկիրը, ինչպիսին պարոն Կարապետյանն է, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար ռեյդի են ենթարկվել, ուրեմն ինչ-որ բն այնպես չէ։

Անհրաժեշտության կա երկխոսության կառավարության և եկեղեցու միջև։ Հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, հույս ունեմ, որ այդ մեղադրանքները կկարճվեն և որ գործընթացի արդյունքում եկեղեցին կլինի պաշտպանված։

Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի համար, կրոնի համար և նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի քրիստոնյաների, այլ ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Հավատացյալ բոլոր մարդիկ պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում»։

Հարցին, թե չի՞ վախենում իր նկատմամբ հնարավոր ճնշումներից, պատասխանել էր․

«Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, ինձ արգելել են մուտք գործել յոթ երկիր, արդեն 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով։ Պարզ է, որ կարող է լինել ճնշում, բայց որպեսզի այդ ճնշումը հասնի իր նպատակին, պետք է լինի մեկը, ով կենթարկվի այդ ճնշմանը։ Մենք՝ պաշտպանելով իրավունքները, չենք ճկվում»։

Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

Փոխվարչապետի օգնական Արսեն Թարզյանը 52 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել․ ինչ ճանապարհ է անցել նա․ «Ժողովուրդ»

Փոխվարչապետի օգնական Արսեն Թարզյանը 52 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել․ ինչ ճանապարհ է անցել նա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչ ունեցվածք ունի փոխվարչապետի օգնականը, որքան գումար է ստացել 2025 թվականին և ինչ ծավալի վարկային պարտավորություններ ունի․ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանի կենսագրությունն ու...

Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները

Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության 25-րդ հոբելյանական բանակման ընթացքում հանդիպել եմ երիտասարդների հետ, ներկայացրել Հայկական բանակի, Զինված ուժերի կազմավորման, զարգացման բարդ ընթացքը և մեր...

ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»

ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը։ Իշխանական կաբինետում այս օրերին սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում կվերանշանակի, իսկ ում հետ...

Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ․ «Հրապարակ»

Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում միանշանակ չեն ընդունել «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներին մերժելու որոշումը: ՔՊ-ն, հիշեցնենք, նախօրեին չընտրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի, եվրոպական ինտեգրման հանձնաժողովների...

Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան․ «Հրապարակ»

Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, չնայած տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանին հետ են կանչելու, սակայն Գուրգեն Արսենյանին իր պաշտոնից հետկանչի մասին տեղեկացրել են ընդամենը հինգ օր առաջ: Հետկանչի նախաձեռնությունը պաշտոնական...