Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձրին թեմին  

11 Մայիսի, 2026

Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները հայկական ճեմարանի պատմական շենքը, որպես պատմամշակութային ժառանգություն, վերադարձրել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Այս գործում իր անգնահատելի և ազնիվ ջանքերն է ներդրել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը մշտապես կարևորել է Հայ Եկեղեցու կրթական առաքելությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ հայրենիքից դուրս: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայոց թեմը։

Շենքի հետագա գործունեության և նորոգման աշխատանքները կազմակերպելու նպատակով թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը մեկնեց Դոնի Ռոստով, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ: Շրջայցի ընթացքում պարզվեց, որ քառահարկ շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական լուծումներ, բայց քանի որ երկար տարիներ չի շահագործվել, հայտնվել է անխնամ ու անմխիթար վիճակում:
Շենքը նորոգելու և կրթական կենտրոնի պատմական առաքելությունը վերականգնելու պատրաստակամությունը ստաձնել է թեմը:

Այսօր քչերը գիտեն, որ հայերով բնակեցված Դոնի Նախիջևանը մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է թեմական կյանքի հոգևոր կենտրոն: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ 1875 թ-ին այստեղ հիմնադրվել է տարածաշրջանի լավագույն աստվածաբանական ուսումնարանը, իսկ 1881 թվականին կայսեր՝ Ալեքսանդր II-ի հրամանագրով վերածվել է հոգևոր ճեմարանի։
Պատմական հենց այս շենքը, որը 150 տարի առաջ ծառայել է հայերին, Եզրաս սրբազանի հետևողական աշխատանքի, և ազգային բարերար Սամվել Կարապետյանի շնորհիվ վերադարձավ թեմին:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը, Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արտահերթ նիստ՝ արտաքին պարտքը 240 մլն դոլարով ավելացնելու համար

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արտահերթ նիստ՝ արտաքին պարտքը 240 մլն դոլարով ավելացնելու համար

Ազգային ժողովն արտահերթ նիստ է անում։ Օրակարգում երկու հարց է՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում...

ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico

ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico

ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կթիրախավորի Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը, այդ թվում՝ հրթիռների արտադրությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրել է Politico-ն։ Նրանց տվյալներով՝ սահմանափակող միջոցները կգործեն երեք տարի։...

ՔՊ-ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը․ Մեսրոպ Մանուկյան

ՔՊ-ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը․ Մեսրոպ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․ Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ,...

ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT

ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT

Սպիտակ տան վարչակազմը սպառնում է դադարեցնել Ուկրաինային զենքով ապահովող գնումների համակարգի աշխատանքը՝ ստիպելու Կիևին դադարեցնել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումները։ Այս մասին, հղում անելով եվրոպացի...