ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»

29 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին հանրապետությունով մեկ գնալով ավելի շատ են դառնում դժգոհությունները ՀԷՑ-ի աշխատանքի, կոնկրետ՝ էներգամատակարարման պարբերական ընդհատումների հետ կապված: Սա, նկատենք, ձմռան նախաշեմին: Բաժանորդները հարց են տալիս. եթե հիմա է այդպես, ապա ձմռանն ի՞նչ վիճակ է սպասվում:

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, մեր տվյալներով, տարբեր թաղամասերում առնվազն 7-8 անգամ անջատումներ են եղել: Բայց խնդիրը միայն անջատումը չէ: Դրանք, հայտնի է, լինում են, այսպես ասած, «պլանային» և «վթարային»:

Պլանայինի դեպքում կա հստակ ժամանակահատված, սակայն քաղաքացիները դժգոհում են, որ հաճախ նախատեսված, սահմանված ժամից հետո պարբերաբար՝ մեկական ժամով մի քանի անգամ հետաձգվում է էլեկտրաէներգիայի միացումը: Արդյունքում երբեմն պլանային անջատումները նախատեսված 4-5 ժամի փոխարեն հասնում են 9-10 ժամի (առանձին դեպքերում՝ նույնիսկ մինչև 14-15 ժամի):

Վթարայինների դեպքում ընդհանրապես խայտառակ վիճակ է: Մասնավորաբար, մեզ դիմած բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ ժամերով հոսանքի անջատումից հետո սկսվում է յուրատեսակ «էլեկտրաթարթման» գործընթաց: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումից կարճ ժամանակ անց նորից «հոսանքները տանում են»: Հետո նորից՝ միացում, անջատում, այդպես՝ մի քանի անգամ: Սա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի միացումը կատարվում է՝ վթարը լիարժեք չվերականգնած կամ թերի վերականգնած:

Այս ամենի արդյունքում մարդկանց էլեկտրական սարքավորումները շարքից դուրս են գալիս: Մարդիկ բողոքներ են ներկայացնում, բայց որևէ արդյունքի չեն հասնում: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում մի քանի փաստաբաններ հանդես են գալու քաղաքացիների աջակցության նախաձեռնությամբ, որպեսզի տուժած քաղաքացիներին օգնեն դատական կարգով ՀԷՑ-ից ստանալ փոխհատուցումներ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

ՀՀ-ում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

Հայաստանում հաստատվել է պիտակավորման փորձնական ծրագրի շրջանակում պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Մասնավորապես, պիտակավորման նշված ծրագիրը վերաբերում է հրուշակեղենին, կիսաֆաբրիկատներին և...

ՔՊ-ականները աչքերը փակած՝ իրար էին խփում․ Մեսրոպ Մանուկյան 

  «Ակնհայտ է, չէ՞, որ ընդդիմությունն իր համար ստեղծել է այն իրավիճակը, որ այսօր խոսում է արտահերթ ընտրությունների մասին։ Այսինքն՝ ընդդիմությունը հասել է նրան, որ այսօր արդեն ճգնաժամ կա, ճգնաժամ՝ իրենց ներսում։ Իրենք են ասում՝ խնդրում...

Վահագն Ալեքսանյանն իրեն դրել էր Տարզանի տեղը․ Վաղինակ Վարդանով

  «Ուզում եմ ուշադրություն սևեռել նրա վրա, որ անվտանգության աշխատակիցներին մաքսիմալ ուշ է ներս կանչել Ռուբինյանը։ Ուզում եմ ուշադրությունը սևեռել նաև Վահագն Ալեքսանյանի պահվածքի վրա, ով իրեն դրել էր, չգիտեմ, Տարզանի տեղ՝ աթոռը...

ՆԳՆ համակարգում ծառայությունը կարող է ազատել պարտադիր զինծառայությունից

ՆԳՆ համակարգում ծառայությունը կարող է ազատել պարտադիր զինծառայությունից

ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են չանցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն՝ մասնագիտական կրթություն ստանալու և ՆԳՆ համակարգում առնվազն 10 տարի ծառայելու պայմանով։ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի...

«Այ ֆեյք», «արան ոտիցդ գլուխ դու ես»․ Ո՞վ հրահրեց ԱԺ ծեծկռտուքը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում իրավիճակը կտրուկ լարվեց։ Իշխող խմբակցության պատգամավորը ելույթը կառուցել էր վիրավորանքների ու ընդդիմադիրներին ուղղված սուր արտահայտությունների...