«Լրատվամիջոցներից մեկն այսօր շատ հետաքրքիր նյութ էր հրապարակել։ Ո՞վ է ՀԷՑ-ի սեփականատերը։ Ո՞վ էր ՀԷՑ-ի սեփականատերը։ Սամվել Կարապետյանը։ Չարաշահումներն իրենի՞ց են։ Այսինքն՝ մարդը չի կարող իր ընկերությունում չարաշահում անել, որովհետև ինքն է սեփականատերը։
Օրինակ՝ եթե ինչ-որ մեկն ունի «Հայկական ժամանակ» թերթը, ինքը չի կարող իր «Հայկական ժամանակ» թերթում չարաշահում անել, որովհետև ինքն է սեփականատերը։ Ո՞նց կարելի է կասկածել մարդկանց տրամաբանությանը։ Մարդն իր սեփական ֆիրման ունի, դա իր 100 տոկոս սեփականությունն է, ամեն ինչն իրենն է։ Ի՞նչ չարաշահման մասին է խոսքը սեփականատիրոջ կողմից», — այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Քննաչական կոմիտեի մոտ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




