ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

14 Նոյեմբերի, 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին գրավոր հարցեր է  ուղղել TRIPP նախագծի վերաբերյալ։ Ստացված պատասխանի առնչությամբ Ղահրամանյանը նշել է հետևյալը․

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մի քանի հստակ գրավոր հարց էի ուղղել TRIPP նախագծի, այն ներառող տարածքի, Սյունիքի մարզում սպասվող արտահերթ սահմանազատման (ինչպես ինքն էր անոնսել) վերաբերյալ, բայց նոյեմբերի 12-ին ստացված գրավոր պատասխանը, որը հրապարակում եմ ստորև, էլ ավելի է խորացնում մտահոգություններն ու հարցադրումները, որոնք կապված են ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Սյունիքի մարզով Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհի և TRIPP նախագծի իրականացման անորոշությունների հետ։

Մհեր Գրիգորյանից ստացված պատասխանից կարելի է եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը վերածվում է TRIPP նախագծի ենթակառուցվածքային հարթակի, բայց որևէ հստակություն չկա, թե ինչ պայմաններով և ինչ իրավունքով։

Մհեր Գրիգորյանը, ըստ էության, հաստատում է մի կարևոր հանգամանք` TRIPP-ի իրականացման շուրջ գործընթաց կա, բայց Հայաստանի իշխանությունները չգիտեն կամ հանրությանը չեն ներկայացնում, թե կոնկրետ ինչ տարածք է ընդգրկելու նախագիծը, որտեղով են անցնելու ճանապարհներն ու ինչ սահմաններով է այն իրականացվելու։

Ավելին՝ պատասխանի մեջ կա մի շատ կարևոր հակասություն։ Մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչը հրապարակային հայտարարություններում խոսում է Սյունիքում սահմանազատման արտահերթ փուլի հնարավորության, ճանապարհների ու երկաթուղու նախագծման աշխատանքների մեկնարկի մասին, մյուս կողմից՝ պաշտոնական գրավոր պատասխանում նշվում է, որ կոնկրետ տարածքների, ժամկետների և նախագծի իրականացման տարածքի վերաբերյալ որոշումներ դեռ չկան։

Քաղաքական առումով սա կարևոր է, որովհետև հանրությանը ներկայացվում են առաջիկա գործողությունների մասին հայտարարություններ, բայց գրավոր հարցմանն ի պատասխան, կառավարությունը չի կարողանում նշել նույնիսկ մոտավոր ժամկետ։

Չկա պատասխան նաև այն պարզ հարցին, թե Սյունիքի ո՞ր տարածքներում է լինելու սահմանազատումը։ Սա հատկապես կարևոր է, քանի որ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզի մասին է, որտեղ կան օկուպացված տարածքներ և անվտանգության խնդիրներ։

Անպատասխան է մնում հարցը, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվելու սահմանազատումը։ Այս հարցին բովանդակային պատասխան ընդհանրապես չի տրվել։ Փոխարենը հղում է կատարվել աշխատանքային ընթացակարգի 3.4-րդ կետին։

Հայաստանի համար ամենազգայուն հարցի պատասխանը, թե երբ են դուրս բերվելու ադրբեջանական զորքերը ՀՀ Սյունիքի մարզի ինքնիշխան տարածքներից, ևս չի տրվում։

Մհեր Գրիգորյանը այս հարցին որևէ պատասխան չի տվել։ Փոխարենը կրկին հղում է կատարել ընթացակարգին, ըստ որի՝ հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ հրապարակային հաղորդագրություններից դուրս պաշտոնական մեկնաբանություններն անվավեր են համարվում։

Հաջորդը, ի՞նչ տարածք է ընդգրկելու TRIPP-ը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ստացված պատասխանն ուղղակի խոսուն է։

Հղում է արվում Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագրին, որի համաձայն՝ TRIPP-ի իրականացման տարածքը պետք է որոշվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ զարգացման ընկերության հետ խորհրդակցություններից և ուսումնասիրություններից հետո։ Եվ, ուշադրություն, վերջում արձանագրվում է՝ այս պահին նախագծի իրականացման տարածքի վերաբերյալ որոշում չկա։

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները ստորագրել են ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որի ներքո նախատեսվում են երկաթուղային, ավտոմոբիլային, նավթագազային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծեր, բայց դեռ չգիտեն կամ հանրությանը չեն ներկայացնում, թե Հայաստանի կոնկրետ որ հողատարածքներն են ընդգրկվելու դրանցում։

Ինչ վերաբերում է երկաթուղուն, թեև երկաթուղու հնարավոր երթուղու վերաբերյալ որոշակի ուղղություն է նշվում, այն է՝ խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղու նույն դիրքը, բայց չեն հստակեցվում երկաթուղու սկզբնակետն ու վերջնակետը, ճշգրիտ կոորդինատները, ճանապարհի երթուղին, երկաթուղու և ճանապարհի հարակից տարածքների սահմանները։

Ավտոճանապարհի վերաբերյալ ևս որևէ հստակություն չկա։ Այսպիսով՝ ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունները համաձայնության շրջանակ են ձևավորել, որտեղ ավտոճանապարհային ենթակառուցվածքը հստակ նախատեսված բաղադրիչ է, սակայն դրա կոնկրետ երթուղին և տարածքային սահմանները դեռ որոշված չեն կամ չեն հրապարակվում։

Ամփոփելով, պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները չգիտեն կամ սեփական ժողովրդին չեն ներկայացնում վերը նշված նախագծերի տարածքային ու տեխնիկական պարամետրերը։

Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին չեն ասում` Սյունիքով Ադրբեջանին տրվելիք անխոչընդոտ ճանապարհը որտեղով է անցնելու, ինչ տարածք է ընդգրկելու և ինչ պայմաններով է իրականացվելու։

Իսկ սա նշանակում է, որ հանրությունը չի ստացել այն տեղեկությունը, որն անհրաժեշտ է գնահատելու Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության հետևանքները։

Ադրբեջանական օկուպացիայի հարցը շարունակում է մնալ անպատասխան, մինչդեռ նա ստացել է Ադրբեջանը Նախիջևանին կապող անխոչընդոտ ճանապարհի վավերացված փաստաթուղթ։

Մհեր Գրիգորյանից ստացված պատասխանը, ըստ էության, արձանագրում է, որ գործող իշխանությունները ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել»։

Նմանատիպ նյութեր

«Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ․ հաշի՛վ տվեք ձեզ»․ Բագրատ սրբազան

«Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ․ հաշի՛վ տվեք ձեզ»․ Բագրատ սրբազան

Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ… հաշի’վ տվեք ձեզ։ Սրբազան շարժման հաղորդմամբ՝ հայտարարել է  Բագրատ սրբազանը։ Ի դեպ, Բագրատ սրբազանին կալանավորելու որոշումը կայացրել է հենց Մասիս Մելքոնյանը, երբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվում էր...

ՀՀ-ում ազգային պատկանելությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի. «ՍԻՆՋԱՐ» ՀԿ

ՀՀ-ում ազգային պատկանելությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի. «ՍԻՆՋԱՐ» ՀԿ

«ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ լրագրող Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ «Երեկ իշխանությունների աջակից Հարություն Մկրտչյանի էջից տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում միջադեպ է տեղի ունեցել լրագրող Բորիս...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին   բախվել են «Nissan Sentra» և BMW X5 մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով -ը BMW X5 բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան

Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ Բրիտանիան Եվրոպայի այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից։ Դա պարզապես քմահաճույք չէր, այլ վստահաբար հեռահար` ռազմավարական, որոշում էր, հիմնված հաշվարկների վրա։ Ընդհանրապես` ԵՄ-ն հիմնականում...

Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան

Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հիշողությանս զոռ տալով՝ փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը՝ 1) Արշակ Սրբազան (մասնակցել եմ) 2) Միքայել Սրբազան 3) Բագրատ Սրբազան 4) Ստեփանակերտի...