ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. «Ժողովուրդ»

21 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան, և իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ որոշումն անշրջելի է։

Թե ով կփոխարինի Արսենյանին, դեռևս պարզ չէ․ մեր տեղեկություններով՝ այս պահին նույնիսկ հստակ թեկնածու չկա։

Արսենյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, քանի որ հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորմանը չի կարողանու հասնել: Մինչդեռ փաստ է, որ հենց Փաշինյանն էլ չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորել։ Դրա ամենացցուն դրվագներից մեկն այն է, որ ՌԴ նախագահը անգամ չշնորհավորեց Փաշինյանին խորհրդարանական ընտրություններից հետո։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Արսենյանի հետկանչի վերաբերյալ։ ԱԳՆ-ից մեզ հայտնեցին, որ հարցն իրենց տիրույթում չէ՝ ուղղորդելով դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմ։ Նախագահականից առաջարկեցին հարցն ուղղել Կառավարությանը։ Վարչապետի խոսնակն էլ երեկ ողջ օրվա ընթացքում մեր հարցին պաշտոնապես չպատասխանեց։

Սակայն պաշտոնական «շրջապտույտի» մեջ իշխանական մեր աղբյուրները պնդում են՝ Գուրգեն Արսենյանի հետկանչն արդեն անշրջելի իրողություն է։ Մնում է հասկանալ՝ ով կուղարկվի Մոսկվա և արդյոք դեսպանի փոփոխությունը կարող է լուծել այն քաղաքական խնդիրը, որը մինչ այժմ չի հաջողվել կարգավորել անգամ Փաշինյան-Պուտին մակարդակում։

Նմանատիպ նյութեր

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը...

Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞․ «Կարճ ասած»

Կառավարության նիստից հետո ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ 2020 թվականի այս օրը պատերազմ էր, և կային զոհեր։ Իսկ ի՞նչ էր տեղի ունենում 2020 թ․ հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի 12-րդ օրը։ Չկար օր, որ ՊՆ-ն...

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, բողոքս բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռոման...

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում...