Առաջիկա օրերին պաշտոնապես կազդարարվի TRIPP ծրագրի մեկնարկը։ Այս մասին հայտարարել է Փաշինյանը՝ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կազմակերպված բաց քննարկմանը։
«Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան, էլեկտրաէներգիայի տարանցումը: Հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական ցանցերի հետ, մենք արդեն կապակցված ենք Իրանի, Վրաստանի հետ: Եվ ներդրումներ ենք անում, որպեսզի էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա: Նկատի ունեմ՝ սա իրոք, շատ կարևոր և անհավատալի վերափոխում է, իսկապես «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն»:






