Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»․ «Ժողովուրդ»

21 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հարցը դարձնել առաջիկա քաղաքական գործընթացների գլխավոր թեման։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է առաջիկայում անձամբ հանրությանը ներկայացնել, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ նոր Սահմանադրություն, ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը և ինչ ճանապարհով է պատրաստվում հասնել դրա ընդունմանը։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկանում է մինչև Սահմանադրության նոր նախագծի հրապարակումը հանդես գալ հստակ ուղերձներով՝ հանրությանը ներկայացնելով գործողությունների ամբողջական ծրագիրը։ Խոսքը ոչ միայն նոր Սահմանադրության բովանդակությունը բացատրելու, այլև այն մասին է, թե ինչ գործընթացներ են սկսվելու նախագծի հրապարակումից հետո, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն խորհրդարանում և քինչպես է իշխանությունը պատրաստվում հարցը հասցնել հանրաքվեի։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի հաշվարկն այն է, որ այս հարցում պետք է նախապես ձեւավորել հանրային աջակցություն, ապա քաղաքական եւ խորհրդարանական գործընթացների միջոցով ապահովել նախագծի առաջխաղացումը։ Այսինքն՝ վարչապետը պատրաստվում է ոչ միայն ներկայացնել նոր Սահմանադրության անհրաժեշտությունը, այլեւ հանրությանը ներգրավել դրա ընդունման քաղաքական գործընթացում։

Սակայն սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանության ներսում քննարկումները միայն այս սցենարով չեն սահմանափակվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում արդեն իսկ քննարկվում է նաեւ հնարավոր ձախողման տարբերակը, որը կբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում չեն բացառում, որ եթե սահմանադրական փոփոխությունների գործընթացը չընթանա Փաշինյանի ծրագրած ճանապարհով, վարչապետը կարող է արագ գնալ արտահերթ ընտրությունների։ Ընդ որում՝ ՔՊ-ում, ըստ մեր տեղեկությունների, այս տարբերակն ամենեւին էլ անհավանական չեն համարում եւ պատրաստ են նաեւ նման զարգացումների։

Իշխանական շրջանակներում, կարծես թե, վստահ են, որ արտահերթ ընտրությունների դեպքում կարող են ավելի մեծ ներկայացվածությամբ վերադառնալ խորհրդարան՝ այսօրվա ընդդիմադիր ուժերին դուրս թողնելով պառլամենտից։

Այսպիսով, նոյեմբերի 23-ը կարող է բավական թեժ օր դառնալ քաղաքական դաշտում։ Փաշինյանը պատրաստվում է հանրությանը ուղերձով բացատրել իր սահմանադրական ծրագրերի իմաստը։

Ինչ արդյունք կլինի, վաղ է ասել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը

Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում երիտասարդական Gen Z regelt շարժման մասնակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին։ Ցուցարարները վանկարկել են՝ «Մերցը պետք է հեռանա»։ Լայպցիգում երիտասարդական բողոքի...

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված...

Տեղումներ են սպասվում․ եղանակը Հայաստանում՝ նոյեմբերի 21-ից 25-ը

Տեղումներ են սպասվում․ եղանակը Հայաստանում՝ նոյեմբերի 21-ից 25-ը

Երևան քաղաքում - Նոյեմբերի  23-ի ցերեկը, 21-ի գիշերը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում - Նոյեմբերի 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է...

Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»

Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց տեղեկությունը, որ «Ֆիզիկա» առարկայի կամավոր ատեստավորման մասնակիցների շուրջ 68 %-ը չի հաղթահարել նվազագույն՝ 60 %-ի շեմը: Ուսուցիչները չափազանց դժգոհ են, նրանք նշում են, որ թեստերը չեն համապատասխանել ուղեցույցին,...

Փաշինյանը ոչ մի կերպ դուրս չի գալիս «հեղափոխության» սինդրոմից. «Փաստ»

Փաշինյանը ոչ մի կերպ դուրս չի գալիս «հեղափոխության» սինդրոմից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ դուրս չի գալիս «հեղափոխության» սինդրոմից: Ինչ լինում է, չի լինում, թե՝ «հեղափոխություն արեք»: Ավելի ճիշտ, քանի դեռ նոր էր փողոցից կամ փողոցով եկել իշխանության, անունը դրեց «թավշյա հեղափոխություն», և ինչ ոլորտի...