Լրագրողին վիրավորելը հարձակում է ազատ խոսքի նկատմամբ. Եվրոպական լրագրողների ֆեդերացիա

21 Նոյեմբերի, 2026

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) միանում է իր անդամ կազմակերպությանը՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ), և դատապարտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը․ ասված է միջազգային կառույցի հայտարարությունում։

«Նոյեմբերի 19-ին՝ կառավարության նիստից հետո կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին, բազմիցս վիրավորել է նրան։ Միջադեպը հեռարձակվել է ուղիղ եթերում։

Վեճը հիմնականում վերաբերում էր Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնին, որտեղ ամփոփված են Լեռնային Ղարաբաղի պատերազմների և Ադրբեջանի հետ հետագա բախումների ընթացքում զոհված հայ զինծառայողների աճյունները, հայտնում է OC Media-ն։

Լրագրողը նաև Նիկոլ Փաշինյանից պատասխան է պահանջել Ադրբեջանի հետ վերջին տարիներին տեղի ունեցած հակամարտության ընթացքում հայերի զոհվելու համար։

Վեճի ընթացքում Ջեբեջյանը վարչապետին նաև հիշեցրել է նախկինում իր ընդդիմախոսներին հնչեցրած սպառնալիքների մասին.

«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»:

Վարչապետը պատասխանել է.

«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը (…) … Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ դուք…»,- այսպիսին էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկին ուղիղ եթերում:

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) վերահաստատում է Հայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լրագրողների հետ շփվելիս հարգալից խոսելաոճ պահպանելու, զսպվածություն ցուցաբերելու և նրանց մասնագիտական աշխատանքը հարգելու վերաբերյալ, նույնիսկ այն դեպքերում, երբ լրագրողը չի կիսում նրա տեսակետները։

Ինչպես ընդգծել է Հայաստանի ժուռնալիստների միությունը, Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը «վաղուց արդեն թիրախավորում են նաև այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք անվերապահորեն չեն կիսում նրա տեսակետները և նրան անհարմար հարցեր են ուղղում»։

Մենք միանում ենք Հայաստանի ժուռնալիստների միության կոչին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ դադարեցնելու լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը և վերջ դնելու նրանց մասնագիտական գործունեության ընթացքում վարկաբեկելու ու ահաբեկելու բոլոր փորձերին։

«Լրագրողին վիրավորելը ոչ միայն հարձակում է մեկ անձի վրա, այլև հարձակում է խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների վրա։ Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը հատուկ պատասխանատվություն է կրում լրագրողների և նրանց մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանք դրսևորելու համար»,- հայտարարել է Եվրոպական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Մայա Սևերը»,- ասված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 11-17-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն...

ՀԷՑ-ը խլելով մեծանուն հայից՝ կապում են Ադրբեջանին ու Թուրքիային․ Աղավնի Սուքիասյան

ՀԷՑ-ը խլելով մեծանուն հայից՝ կապում են Ադրբեջանին ու Թուրքիային․ Աղավնի Սուքիասյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը գրել է․ «Հայաստանի տարածքը Երևան քաղաքի չափ տարածքով կրճատած, ադրբեջանական զորքը տարիներ շարունակ դոշին փակցված քարտեզի ներսում հանդուրժող մարդը հիմա էլ որոշել է Հայաստանի էներգետիկ համակարգը կապել...

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ կխլենք ու կկապենք թուրք-ադրբեջանական համակարգին․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ կխլենք ու կկապենք թուրք-ադրբեջանական համակարգին․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, այ դրա համար մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգ

Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգ

Նոյեմբերի 21-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ինը սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր...

Երևանում հետիոտնային անցման վրա տղամարդու են վրաերթի ենթարկել

Երևանում հետիոտնային անցման վրա տղամարդու են վրաերթի ենթարկել

Այսօր՝ նոյեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Jeep» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց և Անանուն փողոցների խաչմերուկում՝ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...