Վեհափառը կարևորել է արգենտինահայ համայնքի դերը. Մայր Աթոռ

19 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին գործարար միությունների և ընկերությունների հայ և արգենտինացի ներկայացուցիչներ։
Հանդիպմանը պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան են ժամանել հայաստանյան գործընկերների հետ քննարկելու գործարար կապերի ընդլայնման ու ներդրումների հնարավորությունները և զարգացնելու երկու երկրների տնտեսական համագործակցությունը։
Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ հայ և արգենտինացի ժողովուրդների ջերմ հարաբերություններին և գնահատանքով հիշատակեց դժվարին օրերին հայ ժողովրդին Արգենտինայի ցուցաբերած զորակցությունը։ Հայոց Հայրապետը կարևորեց արգենտինահայ համայնքի, ինչպես և Կորդոբայի հայության դերը երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում է կապը հայրենիքի հետ և նպաստում բարեկամ ժողովուրդների փոխճանաչողությանը։
Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց պատվիրակության անդամներին և հաջողություններ ու բարի արդյունավորում մաղթեց նրանց ծրագրերին և նախաձեռնություններին՝ ի խնդիր հայ և արգենտինացի ժողովուրդների հարաբերությունների առավել ամրապնդման ու արդյունավորման։

Նմանատիպ նյութեր

ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը

ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ընթացքում եռակողմ գագաթնաժողովը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, շատ օգտակար է համարել։ Նա Չինաստան կատարած այցի արդյունքներով մամուլի...

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս անդամների գործով դատական հերթական նիստը։ Նշենք, որ այսօր դատարանը քննել է Բագրատ սրբազանի խափանման միջոցի հարցը, դատավոր Կարեն...

Մահացած զինծառայողը Գավառից էր. նա 19 տարեկան էր. news.am

Մահացած զինծառայողը Գավառից էր. նա 19 տարեկան էր. news.am

Նախօրեին Սոթքի զորամասում մահացած հայտնաբերված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրից էր՝ Նարեկ Բադալյանը։ Նա 19 տարեկան էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ 6 ամիս ծառայելուց հետո նա դիմում էր գրել և անցել պայմանագրային ծառայության։ «Շատ լավ տղա էր,...

Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել

Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել

Կրեմլը հրապարակել է Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո ընդունված հռչակագրի տեքստը։ 1. Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները հայտնել են ՄԱԿ-ը բարեփոխելու իրենց հանձնառությունը՝ այն ավելի...

Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին լուրերը. «Հրապարակ»

Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին լուրերը. «Հրապարակ»

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել է իր հետկանչի մասին լուրերը։ Արսենյանի խոսքով՝ ինքը միշտ կառուցողական է տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ Նա նշել է, որ մինչև Նոր տարի...