Ռադան Սվիրիդենկոյին նշանակել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

17 Հուլիսի, 2025

Գերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետ է նշանակել Յուլիա Սվիրիդենկոյին։ Նշված որոշմանը կողմ է քվեարկել 262 պատգամավոր, հաղորդում է РБК Украина-ն։

Այսպիսով, Սվիրիդենկոն դարձել է Ուկրաինայի անկախության պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորում է կառավարությունը և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։

39-ամյա նոր վարչապետը ծնունդով Չեռնիգովից է։ Ծնվել է պետական ծառայողների ընտանիքում։ Գերազանցությամբ ավարտել է Խարկովի առևտրատնտեսական ինստիտուտը և սովորել ասպիրանտուրայում։ Մենեջերական դասընթացներ է անցել Գերմանիայում և Շվեդիայում։ Ազատ տիրապետում է անգլերեն և չինարեն լեզուներին։

Կարիերան սկսել է մասնավոր հատվածում, այնուհետև ղեկավարել է Չեռնիգովշչինայի ներդրումային նախագծերը, աշխատել Չեռնիգովի մարզային պետական վարչությունում, որտեղ հասել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին։

Եղել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ 2020 թվականից՝ Նախագահի տնտեսական հարցերով աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

Մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցում են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների...

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ զանգահարած քաղաքացին...

ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի

ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի

Թեհրանն իր առաջարկը փոխանցել է ամերիկացի պաշտոնյաներին կողմերի՝ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել երրորդ կողմերի միջնորդությամբ, հայտնել է The Washington Post-ը՝ հղում կատարելով Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին։ «Իրանը Թրամփի վարչակազմին...

Դպրոցներից մեկում 17-ամյա աղջկա պայուսակում էլեկտրոնային ծխախոտ ու փոշենման զանգված է հայտնաբերվել

Դպրոցներից մեկում 17-ամյա աղջկա պայուսակում էլեկտրոնային ծխախոտ ու փոշենման զանգված է հայտնաբերվել

Սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհու մոտ հնարավոր է...

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

Եվրոպական միության ներքին շուկան խիստ մրցակցային է և խիստ կարգավորվող. հայկական արտադրանքն այնտեղ բարենպաստ միջավայր չի գտնի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Դաժան...