Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը

18 Հունիսի, 2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում հունիսի 18-ին Ռուսաստան-ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) գագաթնաժողովի լիագումար նիստում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես կարծում եմ՝ այն փաստը, որ փաստաթուղթը ստորագրվել է պետությունների ղեկավարների՝ պարոն Թրամփի և պարոն Փեզեշքիանի կողմից, նույնպես հիմք է տալիս ակնկալելու, որ սա լուրջ փաստաթուղթ կլինի, որը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար», – նշել է նա։

Պուտինի խոսքով՝ Կազանի գագաթնաժողովում Ռուսաստանը և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները միաձայն ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունները։

«Մենք միաձայն ողջունել ենք իրանական և ամերիկյան կողմերի միջև ռազմական հակամարտության դադարեցման և ապագա խաղաղության համաձայնագրի պարամետրերի վրա աշխատելու վերաբերյալ համաձայնությունները», – ասել է Պուտինը։

Նա նաև շեշտել է, որ Մերձավոր Արևելքում կայունացումը դրական ազդեցություն կունենա համաշխարհային էներգետիկայի և պարենի շուկաների վրա։

«Մենք սպասում ենք Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում իրավիճակի կայունացմանը, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա համաշխարհային էներգետիկայի և պարենի շուկաների վրա», – ասել է Պուտինը։

«Ժամանակակից աշխարհի առջև ծառացած շատ հարցերի շուրջ մեր դիրքորոշումները մոտ են կամ նույնիսկ համընկնում են։ Սա վերաբերում է, մասնավորապես, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին», – հավելել է նա։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ն, ի թիվս այլ բաների, դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։ Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և Գյոյչայի (Սևանա լճի) ավազանում գտնվող աղվանական...

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությունը քրեորեն պատժելի արարք է, իսկ կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը: Ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ և հիշեցնում, որ իրավապահ մարմինները նման...

Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան

Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թաթան պետական միջոցառում երգելու 1 րոպեի համար 1 միլիոն դրամից ավելի գումար է ստանում: Բա այս ֆոնին պատգամավորը գոնե օրական այդքան չստանա՞: Նախագահ, վարչապետ, նախարար, ի՞նչ սուտի...

Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակագործակցել Կովկասում. Ֆիդան

Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակագործակցել Կովկասում. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նիստին։ Ֆիդանը ելույթ է ունեցել նաև «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակին» նվիրված թեմայով քննարկմանը։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները պահպանվել են՝ չնայած...

Ծառատունկը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, պետք է զարգանա․ Տիգրան Աբրահամյան

  «Երեկ «Ուժեղ Հայաստանը» գտնվում էր Տիգրանաշենում և խորհրդանշական ծառատունկ անցկացրեց։ Գիտեք, ծառատունկը կյանքի նշան է, և այդ ծառատունկը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, Տիգրանաշենը պետք է զարգանա։ Ինչ վերաբերում է...