Պուտինը բաց կապով չի խոսում, մուլտիմիլիոնատերն էլ ФСБ աշխատակից չի լինում, Նիկոլ. «Կարճ ասած»

20 Մայիսի, 2026

 

ՔՊ-ն նոր հարցումների տվյալներ ունի իր ռեյտինգի նվազման, Քոչարյանի, Կարապետյանի ուժերի ավելացման մասին։ Ուստի այդ ուժերի վրա սկսել են հիստերիկ հարձակումներ, ֆեյք լուրեր, դրան գումարվում է արտասահմանյան հրետանին։ Հասկանում ենք, որ Արևմուտքից Հայաստանում ընդդիմության և ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ մղելու փողը սկսել է լայն թափով շրջանառվել։ Միանգամայն հասկանալի է, որ 8 տարվա իշխանություն Նիկոլի ռեյտինգը պիտի ընկնի, մյուսներինը բարձրանա, որովհետև նախ՝ արդեն հին է, ժամկետանց է, ասածն էլ ինչ է՝ ինձ ընտրեք, որ բիզնես խլեմ, Տիգրանաշեն հանձնեմ, Ալիևի պահանջով սահմանադրություն փոխեմ, քաղաքացիներին վիրավորում է, մեղադրում է, որ չեն զոհվել, սպառնում է և այլն․ նաև տեսանելի է, թե Նիկոլի մնալու պարագայում հաջորդ 5 տարում էլ ինչ էր է մեզ սպասում։ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի քարոզարշավներում էլ իրենց պատկերացումն է հաջորդ 5 տարվա՝ մարդկանց տներով ապահովում, բիզնեսի մի մասի ազատում հարկերից, անվճար կրթություն, բանակի վերականգնում, արժանապատիվ ու երաշխավորված խաղաղություն և այլն։ Մարդիկ, որ արդեն վաղուց հոգնել են նիկոլի փնթի ու անպատասխանատու կառավարումից ու հիստերիայից, տապալումներից ու հանձնումներից, հասկանում են, որ լուրջ առաջնորդի ժամանակն է․ անգամ անտարբերները մտքափոխվել են, ասում են՝ պետք է գնալ ու մերժել ժամկետանցին։ Ու փրփուրներից կախվելով, սրանք փորձում են ֆեյք լուրեր նետել դաշտ՝ այդպիսով փորձ անելով ոչ թե իրենց ռեյտինգը բարձրացնել, ոչ, դա անհնար է, մյուս ընդդիմադիրներին վարկաբեկել, թուլացնել։ Հստակ երևում է, որ փորձում են Սամվել Կարապետյանի ուժին դուրս թողնել ընտրապայքարից, իսկ Քոչարյանի դեպքում վնասել աճող ռեյտինգը։ Անտաղանդ են անում։ Չի ստացվում։

Անդրադառնամ որոշ ֆեյքային և հիբրիդային գրոհների։ Սամվել Կարապետյանին փակի տակ պահելով՝ նրա ռեյտինգի բարձրացման դեմը չեն կարողանում առնել։ Ու հիմա ինչ-որ հրապարակում են անում, թե մի հատ սենց կայք կա, որտեղ մի թուղթ կա, մի հատ էլ անանուն աղբյուր պատմել է, որ նա 1999 թվականից ФСБ-ում աշախտող է եղել։ Եթե նպատակը Սամվել Կարապետյանի ընտրողներին հիասթափեցնելն էր, չի աշխատում, մարդիկ ասում են՝ ո՛չ մեզ էշի տեղ դրեք, ո՛չ՝ ձեզ, 99 թվականին արդեն իսկ մուլտիմիլիոնատեր էր Կարապետյանը, կայացած մարդ և տրամաբանությունը չկա ФСБ-ի հաստիքային աշխատակից լինել։ Բայց սրանց նպատակն է, ըստ էության, փորձել հիբրիդային պատերազմի շրջանակներում ընտրապայքարից դուրս թողնել «Ուժեղ Հայաստան»-ին։ Պատահական չէ, որ զուգահեռ ֆեյք լուր է հրապարակում ԱԺ նախագահ աշխատողը՝ էլի անանուն աղբյուրից,իբր «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է»: Ու քննչական կոմիտեն գործ է հարուցում։ Սրանց ԿԸՀ-ն ստուգել է, որ խնդիր չկա, բայց դե՝ հիբրիդային պատերազմը պետք է շարունակեն։ Ըստ էության, էդ ստերը նույն տեղում հորինվում են, նույն տեղից տարածվում, կողքի դռնից վերցնում են ու քրգործ հարուցում։ ՔՊ-ն, կառավարությունը, ԱԺ-ն ու իրավապահները քույր կառույցներ կարծեք լինեն, ֆեյքերի ֆաբրիկա՝ իր օժանդակ շինություններով, մի տեղում ստեղծվում է կեղծ լուրը, մյուսը հրապարակում, մյուս տեղում ընթացք ստանում։ Դրսի ներսի ֆոտոշոփերի մասանագետներով հորինում են նյութ, հետո մամայի արև երդվում, որ իրական է․ ու՝ քրգործ։

Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը բարձրանում է, ու էլի էդ ֆեյքի տրամաբանությամբ աշխատող Ալենը վերահրապարակում է 2023-ին արդեն մի կռուգ ֆռացած, արհեստական բանականբությամբ ստեղծված մի ձայնագրություն, որով, իբր, հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Քոչարյանը։ Հիմա դա հրապարակում են ու մեր երկրի թիվ մեկ սուտասանը հայտարարում է՝ որպես վարչապետ երաշխավորում եմ, ձայնագրությունը կեղծ չէ։ Ալամ աշխարհի ստախոսը կարող է երաշխավորել, որ ինչ-որ բան իրական է՞։ Սրանց թվում է՝ կարող են ինչ-որ բան հորինել ու դրանով վնասե՞լ Քոչարյանի հեղինակությունը։ Այս երկրում եթե կան մարդիկ, որ երազում են իրավիճակից սահուն դուրս գալ, դա Նիկոլն է, դա ՔՊ-ն է։ Սրանք հասել են մի կետի, որից սկիզբ է առնում երկու ճանապարհ․ մեկը տանում է քաղաքական գերեզման, մյուսը՝ բանտ։ Ո՛չ գնալու ուրիշ տեղ ունեն, ոչ էլ հետ կարող են գնալ իրենց փաբերն ու հոտավետ գրասենյաները։

Հիմա ևս մեկ ֆեյքի մասին, բարձրաստիճան։ Առողջապահության նախարար ունենք, ինքն էլ՝ իրավաբան, լայվ է մտնում ու աչքերը կլորացրած՝ էնպիսի սուտ ասում, որ թվում է՝ ինքն էլ է արհեստական բանականությամբ գեներացված։ Ինձ թվաց՝ նախարար Անահիտին գողացել են, տեղը ռոբոտ են դրել՝ էս տեքստը կարդում ա, կամ զենքը դրել են ճակատին, ասել են էս տեքստը կկարդաս։

Դիտենք՝ ինչ է ասում։

Դեղին մամուլը սենց բաներ չէր գրի, ժոողովուրդ, կամաչեր։ Մեր նյութերի տակ, իմ վիդեոների տակ ամեն օր հավաքվում են ինչ-որ քանակի իշխանական ֆեյքեր ու ինչ-որ հիմարություններ գրում։ Ժողովուրդ ջան, վստահեցնում եմ՝ ավելի մեծ հիմարություններ չեն գրում, քան ասում է նախարար տիկինը։ Ի միջի այլոց, ֆեյքերը անդեմ են, կեղծանուններով, որովհետև այն, ինչ գրելու պատվեր որ ստանում են, իրենց դեմքով չեն գրի, իրենց նկարը չեն դնի, անունը չեն նշի տակը․ պարզվում է՝ նախարար տիկինը դրա խնդիրը չունի։ Այսինքն ի՞նչ, կհարցնեք, մի ֆեյք քշողի քթածակ էլ չունի՞․ դե երևի չունի, ինչ ասեմ։ Դուրս է գալիս՝ այս գործիչների տակից հանես պաշտոնյայի աթոռը, մնալու է մի հատ պրիմիտիվ ֆե՞յք, այ էն էն վատ, տառասխալներով, լատինատառ գրող ֆեյքերի՞ց։ Որովհետև սրանք ո՛չ պետական գործիչ դարձան, ոչ քաղաքական գործիչ, ֆեյքի մակարդակի ինչ-որ մարդիկ են։ Ես, ի միջի այլոց, անընդհատ մտածում եմ, որ մեր նյութերի տակի ֆեյքերը այ էս պարապ-սարապ մինիստր-դեպուտատներից են, Նիկոլի աշխատակազմից։ Ցավը այն չէ, որ Անահիտ Ավանեսյանը ֆեյքային լուրեր է տարածում, ժողովուրդ ջան, ցավն այն է, որ նա նաև նախարար է, առողջապահության քաղաքականություն մշակող-համակարգող։ Մինչև հիմա ես գիտեի, թե ինչ-որ ֆեյք է հորինել, բայց կարող է՞ իրականում Անահիտ Ավանեսյանն է հորինել լուրը, թե Քոչարյանը բոլոր ձվերը խանութներից առել է, որ ձվի կրիզիս լինի Զատկին։ Տիկին Ավանեսյան, կոչս ձեզ՝ հաջորդ եթերին դա պատմեք, նաև պատմեք, որ Քոչարյանը գերիներին պահում ա իր պադվալում կամ՝ որ Քոչարյանն է զենքը դրել Նիկոլի ճակատին ու ասել՝ Ղարաբաղը կտաս։ Հասկացանք՝ իշխանություն, հասկացանք, պատասխանատվություն էլ կա, չէ՞, այդ ամենի մեջ, թե՞ Քոչարյանի ասած, սաղիդ Նիկոլի «վիռուսներն» են անցել։

Վերջերս լուր աչքովս ընկավ, որ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԺՄԻԳ գրասենյակի տնօրենի հետ քննարկել է ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմները։ Հիմա թող Արարատն ասի, թե իր ու իր թիմակիցների ապատեղեկատվությանը ոնց հակազդենք։ Որովհետև, ինչպես տեսնում ենք, հենց իրենք են ապատեղեկատվության չեմպիոնները։

Ժողովուրդ ջան, ոչ մի ֆեյքային լուր չի կարող մեր գլխին բերբված էս աղետի սլաքները շեղել ու մոռացնել տալ։ Ապրում էինք երկու հայկական խաղաղ պետություններում ու այսօր էլ այդպես կապրեինք, եթե սրանք չգային։ Դա փաստ է։ Այդ պատերազմը չպիտի լիներ, այս ստորացումները չպիտի լինեին, դուք եկա՛ք, ու մեր գլխին բերեցիք։ Ու նաև հասկանալի է, որ եթե սրանք մնան, էս մի հայկական պետությունն էլ մեզ չի մնալու։ Հայաստան դաշինքը հոլովակ էր թողարկել, որի ցուցադրումը ՀՌԱՀ-ը արգելեց, չնայած իրավունքը չուներ, իմ հասկանալով։ Հոլովակն այն մասին է, թե ինչ է լինելու Հայաստանի հետ, եթե Նիկոլը մնա․ թրքացում է լինելու, ժողովուրդ ջան։ Կանխատեսում են։ 2021-ին էլ ինչ կանխատեսում էին՝ եղավ, ավելի վատ ձևով եղավ, քան որևէ մեկը կանխատեսում էր։

Ռոբերտ Քոչարյանի 2018-ի կանխատեսումներից ո՞ր մեկը չի իրականացվել։ Բանտում նստած՝ ասում էր վտանգ եմ տեսնում Ղարաբաղի գլխին կանգնած։ Սրանք ասում էին՝ սուտ է, Աղդամը մեր հայրենիքն է, Արցախը Հայաստան է և վերջ։ Հանձնեցիք՝ ասացիք սխալվել ենք, երբեք չի եղել մեզ հայրենիք։ Ու այսօր էլ կանխատեսում են, որ եթե սրանք մնան, վաղը Նժդեհի փողոցը անվանափոխվելու է Ռամիլ Սաֆարովի անվամբ, ազգանուններին էլ օղլի է ավելանալու։ Հիմքեր ունե՞նք մտածելու այդպես․ իհարկե՝ ունենք։

Կարճ ասած՝ ՔՊ-ն ցայտնոտի մեջ է, տեսնում է ոտքերի տակից հողի փախչելը, աթոռները կորցնում են։ Ու այլ ճար չունեն, քան Հայաստանին տրված եվրամիլիոնների օգնությամբ մեր ժողովրդի ու քաղաքական ընդդիմության դեմ հիբրիդային պատերազմ մղելը։ Այդքան փողին ինչ փաստաթուղթ ասես, որ չեն կողծի, ինչ ձայնագրություն ասես, որ չեն հորինի։ Ձեզ ամուր նյարդեր եմ մաղթում, ժողովուրդ ջան, դեռ իրավիճակը նոր է թեժանում, էնքա՜ն ֆեյք լուրեր կտարածեն, այնքան կեղծ ձայնագրություններ ու ֆոտոշոփ արված փաստաթղթեր։ Այդ ամենը նրա համար է, որ վերընտրվեն, Ալիև-Էրդողան-Փաշինյան եռագլուխը Հայաստանի հետ կապված դեռ պլաններ ունի։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

Կառավարության գրեթե բոլոր անդամները կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցանկում։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է կառավարության անդամների, ԱԺ նախագահի ու փոխնախագահի, Երևանի քաղաքապետի, ՀԷՑ-ում և «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչների...

ՌԴ-ն Հայաստան ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով․ ՌԴ ԱԽ քարտուղար

ՌԴ-ն Հայաստան ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով․ ՌԴ ԱԽ քարտուղար

ՌԴ-ն Հայաստան ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատային խմբի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ...

Ոչ մի հեռանկար, ոչ մի ապագա մեր զավակները սրանց իշխանության օրոք չեն կարող ունենալ․ Աղվան Վարդանյան

Ոչ մի հեռանկար, ոչ մի ապագա մեր զավակները սրանց իշխանության օրոք չեն կարող ունենալ: Կամ մենք ունենում ենք Հայաստան, որը այս տարածաշրջանում ազդեցիկ գործոն է դառնում, հավասարը հավասարի հետ խոսում է բոլոր պետությունների,...

Փաշինյանի շահերն աղերս չունեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Ռոբերտ Քոչարյան 

  «Մեր մեջ տարբերությունը դա է. իրենք կարմիր գծեր չունեն, ամոթի զգացում չունեն: Բայց մեկ-մեկ կարմիր գիծ չունեցողը և ամոթի զգացում չունեցողը առավելություն է ստանում, և երբ իշխանության են լինում, այդ առավելությունը եռապատկվում է,...

Մենք ունենք ղեկավար, որն անում է այն, ինչ կանեին Ալիևն ու Էրդողանը, եթե լինեին մեր ղեկավարը․ Վարդանյան

Ընդամենը Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար մուտքը արգելում են սփյուռքահայերի, սփյուռքն էլ նեղանում է արդյունքում, էլ չենք կարողանում համատեղ ծրագրեր իրականացնել։ Հարվածում են մեր թիրախներին՝ եկեղեցու դեմ արշավը, հերոսների...