Փաշինյանն արդարացնում է պաշտոնյաների բարձր աշխատավարձը

4 Հունիսի, 2025

Երբ ես խոսում եմ 238 միլիարդ աշխատավարձի ֆոնդի մասին, պիտի ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձը, այդ ամեն ինչի մեջ փոքր է 5%-ից։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այդ շահարկումները, որ կան, որ պարգևատրում մի  ստացեք, թոշակները բարձրացրեք, եթե, օրինակ, 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, զրո աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով, պատկերացնու՞մ եք։ Ամբողջ պետական համակարգը՝ դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով և այլնով։

Բայց այստեղ կա մի նրբություն, ենթադրենք ապրիլին մենք որոշել էինք, որ վերջ այս ամիս պետական համակարգը աշխատավարձ չի ստանում և դրա արդյունքում  թոշակառուն կստանա ոչ թե 30 հազար այլ 31 500 դրամ թոշակ։  Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակառուների 70%-ը այդ կենսաթոշակը չէր ստանա ֆիզիկապես, որովհետև այն համակարգը, որը պիտի այդ թոշակը A կետից հասցնի B կետը, ուղղակի գոյություն չէր ունենա։ Լավ մի ամիս կարար գոյություն ունենալ, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա արդեն, որովհետև ոչ մեկ չէր համաձայնվի առանց աշխատավարձի աշխատել։ Եթե համաձայնվեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի։ Ուրեմն ժողովուրդը պիտի մտածեր, թույլ տալիս է, որ իրենք առանց աշխատավարձի աշխատեն, թե թույլ չի տալիս»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ձեր աչքի առաջ չեկան այն ծնողները, որոնց որդիները տուն չվերադարձան. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Ձեր աչքի առաջ չեկան այն ծնողները, որոնց որդիները տուն չվերադարձան. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը գրել է. «Խոսքս՛ տիկին Ավանեսյանին Ամենայն հարգանքով՝ որպես զինվորի մայր, բառեր չկան ներկայացնելու, թե որքան ուրախ եմ Ձեր զինվորի վերադարձով։ Նա փառքով պաշտպանել է մեր բոլորի հայրենիքը և փառքով վերադարձել...

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել...

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է․ «Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և...

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Հայտնում են Շախմատի...

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող...