Փաշինյանն անում է ամեն ինչ, որ խաղաղությունը կախված լինի Ալիևի տրամադրությունից․ Ռոբերտ Քոչարյան 

14 Մարտի, 2026

Նիկոլ Փաշինյանը ամենամեծ վտանգն է՝ պատերազմ սկսելու տեսանկյունից։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ինքը ամենամեծ վտանգն է, որովհետև այսօր հնարավորություն ունենալով երաշխավորված խաղաղություն ունենալ՝ ինքը անում է ամեն ինչ, որ այդ խաղաղությունը ոչ թե լինի երաշխավորված, այլ կախված լինի Իլհամ Ալիևի տրամադրությունից»,- ասաց նա։

Մեկնաբանելով այն, թե ի՞նչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն՝ իր պատկերացմամբ, ՀՀ երկրորդ նախագահը նշեց․

«Արժանապատիվ խաղաղությունը հենց այն խաղաղությունն է, որը ենթադրում է երաշխավորված խաղաղություն, որ ես ստիպված չեմ լինելու այդ խաղաղությունը պահելու համար ամեն անգամ անհասկանալի զիջումների գնալ, սահմանադրություն փոխել, Ալիևը մեզ հայհոյի՝ հանկարծ չպատասխանես։ Արժանապատիվը սա է։ Հենց արժանապատիվ խաղաղությունը նշանակում է երաշխավորված խաղաղություն, որը մուրճի պես կախված չի քո գլխին, որ անընդհատ դու մտածես՝ հանկարծ մի այնպիսի բան չանես, որ Ալիևը կարող է այլ կերպ մեկնաբանի և սկսի պատերազմ։ Սա անարժանապատիվ խաղաղություն է։ Հիմա արժանապատիվ խաղաղությունը սրա մասին է, ոչ թե պատերազմ սկսելու մասին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից։ Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Հայաստանի հասարակության այս աղքատության,...

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է...

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները Առաջին...

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի...

Մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար․ Ագնեսա Խամոյան

  «Հայաստանում ամեն 43-րդ մարդն ունի քաղցկեղ․ Երևանում՝ ամեն հինգերորդ քաղաքացին։ Անկախացումից ի վեր 3,3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնալ Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտ, և այնտեղ...