Փաշինյանի քաղաքականությունը քանդում է գյուղացիների բարեկեցությունը․ Ռոբերտ Քոչարյան

8 Ապրիլի, 2026

Նրանք հաշվարկել չգիտեն, գիտելիքներ չունեն: Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, «Մեծ քաղաքականություն» խորագրով փոդքասթի չորրորդ թողարկման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Չկա գյուղարտադրանք, որը դու կարող ես արտահանել Թուրքիա կամ Ադրբեջան։
Ի դեպ ինչո՞ւ եմ նաև գյուղից խոսում, որովհետև գյուղերում Նիկոլ Փաշինյանը ունի ամենից բարձր վարկանիշ, բայց հենց իր քաղաքականությունը քանդում է այդ մարդկանց բարեկեցությունը։
Դու չես կարող Թուրքիա արտահանել ոչինչ։ Քո գյուղարտադրանքի որևէ տեսակ չես կարող, և Ադրբեջան չես կարող։
Ճիշտ հակառակն է լինելու։ Թուրքիայում սուբսիդավորման մակարդակի պատճառով այնտեղ շատ ավելի պաշտպանված է իրենց շուկան։ Ադրբեջանում էլ էլեկտրոէներգիան ավելի էժան է, նրանք ունեն նավթ, գազ և դրա հաշվին իրենց արտադրանքը մրցունակ է, միգուցե մի քիչ էլ ավել։
Ռուսաստանում շուկաներում մենք մրցակից ենք։ Գյուղատնտեսական արտադրանքի մրցակից ենք ռուսական շուկաներում։  Մենք մրցակից ենք, մենք չենք կարող իրար շուկաներից օգտվենք»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի...

Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»․ քաղաքագետ

Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»․ քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, հստակ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացումը և ՔՊ առաջնորդի «մաշվածության սահմանաչափը», որոշել է (կամ նրա փոխարեն են որոշել) հայտարարել իր քաղաքական...

Չարենցավանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ մեկ տուժած կա

Չարենցավանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ մեկ տուժած կա

Նոյեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ֆանտան-Չարենցավան ավտոճանապարհին՝ Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ս․-ի վարած «Chevrolet Colorado» մակնիշի, 60-ամյա Գրիգոր Մ․-ի վարած...

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած...

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային...