Փաշինյանի աշխատակազմին 2026 թվականի բյուջեով ավելի շատ գումար կհատկացվի. Ֆինանսների նախարար

29 Հոկտեմբերի, 2025

Ձեզ եմ ներկայացնում մի շարք գերատեսչությունների 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված առաջարկվող միջոցների հատկացումը։ Արդարադատության նախարարությանը 2026 թվականին առաջարկվում է հատկացնել 24 մլրդ 3 մլն դրամ, որը 187 մլն դրամով ավելին է, քան նախորդ, այսինքն՝ 2025 թվականի բյուջեով նախատեսված գումարը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Երկրորդ գերատեսչությունը Բարձրագույն դատական խորհուրդն է, որտեղ առաջարկում ենք հատկացնել 16 մլրդ 845 մլն դրամ, որը 308 մլն դրամով ավելի քիչ է, քան 2025 թվականին նախատեսված բյուջեն։ 

Պետական վերահսկողության ծառայությանն առաջարկում ենք հատկացնել 168 մլն դրամով ավել կամ 1 մլրդ 102 մլն դրամ: Սա պայմանավորված է որոշ ֆունկցիաների պետական վերահսկողության ծառայություն տեղափոխման և հաստիքների ավելացման հանգամանքով:

Ազգային ժողովին առաջարկվում է հատկացնել 68 մլն դրամով ավելի քիչ կամ 7 մլրդ 4 մլն դրամ։ 

Հանրապետության նախագահի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 40 մլն դրամով ավելի քիչ կամ 1 մլրդ 618 մլն դրամ։ 

Վարչապետի աշխատակազմին առաջարկվում է նախատեսել 1 մլրդ 520 մլն դրամով ավել կամ 25 մլրդ 804 մլն դրամ։ Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի Հայաստանում պլանավորվող Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթաժողովի անցկացման ծախսերով, նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարով։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվում է հատկացնել 7 մլրդ 20 մլն  դրամով ավելի, քան 2025 թվականին կամ 7 մլրդ 513 մլն դրամ: Սա պայմանավորված է մյուս տարի պլանավորվող Ազգային ժողովի հերթական ընտրությունների անցկացմամբ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առաջարկում ենք հատկացնել 15 մլն դրամով ավելի քիչ կամ 405 մլն դրամ։ 

Ամենակարևոր մարմնին՝ Սահմանադրական դատարանին, առաջարկում ենք հատկացնել 41 մլն դրամով ավելին, կամ 912 մլն դրամ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...