Փաշինյանը որ եկեղեցին գնում է՝ նախապես հրահանգում է կաթողիկոսի անունը չտալ 

4 Դեկտեմբերի, 2025

«Տեր Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է այն մասին, որ ԱԱԾ-ն գնացել է իր մոտ և առաջարկել է, որ պատարագի ժամանակ, որը հավանաբար տեղի է ունենալու առաջին կիրակի օրը, Վեհափառի անունը չհնչեցնի, ասում է՝ եկան ասեցին բա Տեր հայր ջան խնդրում ենք Վեհափառի անունը չտաս: Այս քահանան եթե օրինակ լիներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ-որ տեղ կմտածենք, որ չափազանցնում է, բայց նա ըստ էության ձեր աջակիցն է, ասում է ազգընդիր վարչապետը գա, ես իր համար պատարագ կմատուցեմ, բայց միայն թե ԱԱԾ ինձ մի ստիպի, որ ես շեղվեմ 25 տարվա իմ այս տեքստից: Արդյn՞ք ԱԱԾ-ն գնում է հոգևորականների մոտ և ինչ-որ նոր տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարագներին, որոնց դուք եք մասնակցում, թե՞ ոչ»,- լրագրողներից մեկը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին:

«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում: Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի: Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, վեցերորդ դեպքում կարող է վեցերորդ մարդ լինել, դա կախված է նրանից՝ ով ում է ճանաչում  և ով ինչ անձնական կապեր ունի, այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է: Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարագ գնալու առիթով են շփվում: Իրենք բազմաթիվ հայտնի և ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման...

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զատվելու խորհուրդն ու հրամայականը Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի...

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարռի ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ: Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է...