Փաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրից․ «Հրապարակ»

14 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Մի քանի շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանը որևէ հայտարարություն չի արել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Վերջին գրառումը Մայր Աթոռի «նորոգման օրակարգին» նվիրված նրա հակաքրիստոնեական գրառումն էր՝ հուլիսի 23-ին, որով ծրագիր էր ներկայացնում, թե ինչպես է պատրաստվում կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել Վեհարանից՝ ժամանակավոր տեղապահ նշանակելով ամուսնացյալ քահանայի, մինչև նոր կաթողիկոսի ընտրությունները։

Հիշեցնենք, որ խոստացել էր մեծ հոգևոր հավաք անել Էջմիածնի հրապարակում և շարժումն անձամբ առաջնորդել։ Լուրեր էին շրջանառվում, որ այս պլանն իրագործելու է Վարդավառին՝ հուլիսի 27-ին, պատարագի օրը, բայց դա տեղի չունեցավ։

Ապա եղան վաշինգտոնյան հանդիպումները, և Հայաստանը նորից մտավ վտանգավոր փուլ, իշխանականների «գլուխը խառնվեց», հիմա զբաղված են հակահայկական նոր փաստաթղթերը «որպես հաղթանակ» ներկայացնելու գործով․ Եկեղեցու ժամանակը չէ:

Չնայած դրան՝ իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հետ չի կանգնել Եկեղեցու դեմ մտասևեռումներից։ Ուղղակի որոշ հարցերի պատասխանները չի գտնում, կամուկացի մեջ է` չգիտի ինչ անել։

Դիցուք, ենթադրենք՝ հավաքվեց հոծ զանգված, թեև դա էլ է կասկածելի, և ասպատակեց Եկեղեցու դեմ, ի՞նչ է լինելու հետոն:

Բանն այն է, որ եթե Վեհափառն ինքնակամ չլքի իր աթոռը, քաղաքական իշխանությունն անզոր է այդ հարցում։

Փաշինյանը որքան էլ արկածախնդիր է, սակայն դա հասկանում է և գիտի, որ միակ եղանակը Վեհափառին հոգեբանորեն մաշեցնելն է, որպեսզի նա ինքնակամ հեռանա։ Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ Գարեգին Բ կաթողիկոսն ԱՄՆ-ում է, պաշտոնապես չի հաղորդվել այցի նպատակը, և չկան մանրամասներ, թե ինչու է մեկնել:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, բուժման է մեկնել։

 

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...