Փաշինյանի հիստերիայի պատճառները․ «Կարճ ասած»

22 Հունվարի, 2026

Խորհրդարան — կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, ինչը չափազանց տրամաբանական էր․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարցնում էին պատգամավորների, կառավարության անդամների ստացած մինչև 9 մլն դրամ, Նիկոլի ու տեղակալների դեպքում՝ մոտ 52 մլն դրամ պարգևավճարների մասին, որոնց պատասխանը չունեն․ չեն կարողանում բացատրել ինչու, ինչ հիմնավորմամբ և՝ ինչ միջոցներից են ստացել, ու կատաղում են։ Ասում է՝ թալանը հետ ենք բերել, պարգևատրվել ենք։ Պատգամավորները հարցնում են՝ բա ախար դուք ասում էիք՝ թալանը հետ ենք բերելու, կոպեկ-կոպեկ, բաժանենք ժողովրդին, չեք խոսել պարգևատրման մասին։ Եվ իրականում, եթե պետք է թալան հետ բերես ու վերցնես քեզ, դա էլ թալան չէ՞։ Ասել ես՝ կոպեկ- կոպեկ վերադարձնում ենք ժողովրդին ու կոպեկ-կոպեկ տվել ես ՔՊ-ականներին, պահել ես քեզ։ Հետո իրեն ուղղեց, բայց ավելի վատ բան ստացվեց․ ասում է՝ թալանը հետ ենք բերել, դրա 0,000001 տոկոսը պարգևատրվել։ Ստացվում է՝ Նիկոլը, համաձայն Նիկոլի, 8 տրիլիոն դոլար թալան է հետ բերել, որից 8 մլն դոլարը բաժանել է իրենց։ Հասկանո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ բյուջեից ավելի շատ թալան է հետ բերել։ Աբսուրդ է։

Լավ, կհարցնեք՝ իսկ որտեղի՞ց են այս մարդիկ պարգևավճարները ստացել, ինչ գումարներից։ Պատասխանը տալիս է կառավարությունը՝ այսօրվա նիստում։ Հայաստանը 150 մլն դոլար նոր վարկ է վերցնում, շատ թանկ՝ 4,7 տոկոսով, և նպատակը՝ 2025 թվականի, այսինքն՝ նախորդ տարվա բյուջեի՝ պարգևատրված տարվա բյուջեի կատարման համար։ Այսինքն՝ պարտքով պարգևատրվել են, հիմա վերցնում է պարտք, որ փակի։ 150 մլն դոլար վարկ են վերցնում էն բյուջեի համար, որ ասում էին՝ գերակատարել ենք, սաղ ծրագրերն արել ենք։ 8 տրիլիոն դոլար թալան է հետ բերել, բայց 150 մլն դոլար վարկ է վերցնում։

Էս մարդուն որ հարցնում էին՝ էդքան պարտք ինչի եք վերցրել, նախ ասում էր՝ զենք ենք առել, հետո ասաց՝ արախցիների համար ենք վերցրել․ պարզվեց՝ սաղ սուտ է․ վերցրել են ու բաժանել են իրար մեջ․ բայց հո այդպես չի ասելու։ Հա, կարող է մի քանի արցախցի օգտված լինի էդ ընթացքում, բայց զուտ էն պատճառով, որ կառավարության անդամ են ու մտնում են պարգևավճար ստացածն երի կազմի մեջ․ օրինակ՝ ԱԽ քարտուղարը, գենշտաբի պետը և այլն։ Նիկոլ Փաշինյանն ինքն իր աշխատավարձը բարձրացրել է ամեն ամիս մոտ 4 հազար դոլարով, ամեն ամիս։ Էդ աշխատավարձը վճարելու փող կառավարությունը չունի, ու դրա համար վերցնում է վարկ։ Այսինքն պետութունը բարձր տոկոսով վարկ է վերցնում, մեզ գցում է պարտքի տակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ամիսը 4 հազար դոլար ավել աշխատավարձ ստանա։

Ամեն անգամ հարց ենք տալիս՝ 7,5 մլրդ դոլարով ավելացրել եք պետական պարտքը, ո՞ւր են էդ փողերը, ի՞նչ եք արել, եթե մեր պետության մեջ բացի ՔՊ-ականների ունեցվածքի ավելացումից, այլ զարգացում չենք տեսնում։ Հիմա կարդում եմ ընդամենը մեկ տարվա՝ նախորդ տարվա՝ միայն իմ հաշվարկած պարտքի ցանկը։ Եվ այսպես, 2025 թվականի հենց առաջին կառավարության նիստի ժամանակ՝ հունվարի 9-ին, համաձայնություն տրվեց ռեկորդային՝ 236 մլն եվրո վարկային համաձայնագրի, 60 կմ ճանապարհ պետք է սարքեին ու ինչ-որ թունել։ Նույն ամսին մի հատ էլ 45.3 մլն եվրո վերցնելու համաձայնություն տվեցին, դա էլ առողջապահական ծառայությունների որակի գնահատման ու նման բաների համար։ Հաջորդ վարկը 102 մլն դոլար էր, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից: Հաջորդը՝ 26 մլն եվրո՝ Վերականգնման վարկերի բանկից՝ էներգաարդյունավետության զարգացում նպատակով։ «Դիմակայուն Սյունիք» ծրագրի համար Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքեցին 50 մլն եվրոյի համաձայնագիր։ Նույն օրը մի հատ էլ 96,5 մլն եվրո Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ համաձայնեցրին՝ զբոսաշրջության զարգացման համար։

Անցնենք առաջ՝ 39 մլն եվրո վարկի համաձայնություն տրվեց էլի ՎԶԵԲ-ից՝ Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով։ Այսինքն՝ Սարյանի հայտնի պոչտան քանդում են, տեղը շենք սարքեն ու վերցնում են 39 մլն եվրո վարկ։ Մյուս վարկը Զարգացման ֆրանսիական գործակալությունից էր, 150 մլն եվրո։ Դա էլ էր բյուջեի դեֆիցիտի փակման համար․ վարկի տևողությունը՝ 20 տարի․ այսինքն՝ 2025 թվականի ճոխ պարգևատրման տարվա բյուջեի կատարման համար վերցված վարկը պետք է փակվի մինչ 2045 թվականը։ 20 տարով վարկ են վերցնում մեկ տարվա դեֆիցիտը փակելու համար․ էն տարվա, որի ժամանակ միայն միանվագ՝ դեկտեմբերի պարգևավճարին գնացել է 8 մլն դոլար։

Հաջորդ վարկը 66 մլն եվրո էր, Գերմանիայի կառավարությունից, էներգաարդյունավետության, կրթության, ջրային ենթակառուցվածքների և այլնի համար։ Դրանից հետո վերցրեցին, արդեն, 250 մլն դոլար, Ասիական Զարգացման Բանկից։ Հաջորդը 88․5 մլն դոլար վարկն էր, կրկին Ասիական զարգացման բանկից։ Մեկ այլ համաձայնագրով, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցրին մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար վարկ՝ իբր բարեփոխումների, մակրոտնտեսական կայունության ապահովման, արտաքին ռիսկերից ապահովագրության համար։ Դրանից հետո, էլի ՎԶԵԲ-ից համաձայնեցրին 70,4 մլն եվրո վարկ՝ ոռոգման ջրերի թեմայով, էն որ 100 հատ արդեն վարկ են վերցրել, բայց մեկ է՝ գյուղացին բողոքում է ոռոգման ջրից։

Ժողովուրդ ջան, ես էսպես արագ-արագ 10 րոպե կարդացի միայն մեկ տարում սրանց վերցրած վարկերի միայն վերնագրերը։ Հլը պատկերացրեք սրանք 7 տարի այ էսքան վերցնում են։ Էս ամեն վարկը եղել է 10-մինչև 25 տարի․ սա նշանակում է՝ Նիկոլը հունիսին էլ չի լինելու ՀՀ վարչապետ, բայց իր վերցրած վարկերի, տոկոսների, սպասարկման ամբողջ բեռը մեր պետությունը կրելու է մինչև 2055 թվականը․ սրա վերցրած էս ճոխ պարգևատրման վարկերը մեզ հետապնդելու են մի 30 տարի։

2022 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 10 մլրդ դոլար, 3 տարի անց՝ 2025-ի դեկտեմբերի 31-ին՝ արդեն 4,5 մլրդով ավելի՝ 14,5 մլրդ դոլար․ 3 տարում ավելացել է 4,5 մլրդ դոլարով։ Էս ա, ժողովուրդ ջան, վարկ են վերցնում ու պարգևատրում մարդկանց, որոնք սրանից 7 տարի առաջ ապառտիկով տելեվիզր չէին կարողանում առնել։ Հիմա միայն մի պարգևավճարով տան ամեն պատին 6 հատ հեռուստացույց կարող են կախել, բոշայի յուղն է։

Իրենք պարգևատրվում են ու ձեզ ասում՝ էն, որ ասֆալտը սարքել եմ, ավտոները քիչ են փչանում, դա հաշվեք ձեզ պարգևատրում, էն, որ խառը կանաչու գինը 10 դրամով իջել է, հաշվեք՝ բարձրացել է ձեր թոշակը, էն, որ բենզինի գինը իջել է 40 դրամով, ուրեմն հաշվեք, որ ձեր աշխատավարձը բարձրացել է։ Իսկ իրենց՝ ՔՊ-ականներին, պարգևատրում է նաղդ փողով։

Կարճ ասած՝ այ էս ողբերգությունը ԱԺ ամբիոնից չէր կարող ասել, դրա համար ամենահեշտ տարբերակը հիստերիկանալն էր, որպեսզի մարդիկ շեղվեն-գնան այլ ուղղությամբ, սկսեն իրեն թեկուզ ծաղրել, ձեռք առնել, բայց չասեն՝ թալանչի։ Նիկոլ Փաշինյանը չի սարսափում, որ իրեն ասում են դավաճան, մարդասպան, հողատու, հայրենիք վաճառող, հակաստված ու սրբապիղծ, նա սարսափում է, որ հանկարծ իրեն չասեն թալանչի։ Հիմա հարց՝ 7,85 մլրդ դոլար պարտքը մեծացրել են, ո՛չ փողը կա, ո՛չ արդյունքը կա, դրա անունը դուք ուրիշ ի՞նչ կդնեք, բացի թալանից։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը...

Նիկոլի մոռացված խոստումներից․ ի՞նչ էր ասում սահմանազատման մասին․ «Կարճ ասած»

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված անկլավների վերաբերյալ գլխավոր թեզն էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է, որ ինը մեր տիրապետության տակ է, մնա մեզ, ինչը Ադրբեջանի...

Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի  փաստաբանական խումբը։ «71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն...

Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են խմբավորված հարցաշարերով

Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են խմբավորված հարցաշարերով

Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: A, B կամ C կարգի...