Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասներ չի ներկայացնում Տավուշում հայտնված ադրբեջանցու դեպքից։
«Այն տեղեկատվությունը, որը հայտնել է ԱԱԾ-ն, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է նա։
Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու։
«Ես չգիտեմ, հարցրեք համապատասխան մարմիններին»,- նշեց Ղալումյանը։
Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:
Նշվում է, որ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու նպատակով։






