Փաշինյանը հեղափոխություն չի ուզում․ ինքն այնքան կարմիր գծեր է հատել և այնքան կյանքեր կործանել․ Քոչարյան

8 Սեպտեմբերի, 2026

 

«Ժողովո՛ւրդ, եթե մարդ հոգնած լիներ իշխանությունից, չէ՛ր կեղծի ընտրությունները։ «Բարգավաճ Հայաստանին» ձայն տված գրեթե 60 000 հոգու ձայնը չէ՛ր գողանա, որպեսզի ունենար երեք մանդատ ավելի և խորհրդարանում ունենար երեք հինգերորդը։ Չէ՛ր հետապնդի այս ձևով՝ բացահայտ, օրը ցերեկով խախտելով բոլոր օրենքները։ Այսպես հլու-հնազանդ չէ՛ր ենթարկվի Ալիևին ու Էրդողանին։

Իրեն հետաքրքրող միակ բանն իշխանություն ունենալն է, և իր բոլոր գործողությունները բխում են հենց իշխանությունը պահելու մոլուցքից։ Իր համար թքա՛ծ, թե այսօր մի բան ասաց, իսկ վաղը կպարզվի, որ դա սուտ է։ Եթե այսօր դա աշխատում է, ինքը դա կանի․ իշխանությունը պահելու գործում չկա՛ ոչ մի բարոյական գիծ։

Այնպես որ՝ ո՛չ, ես ձեզ հետ համաձայն չեմ, թե ինքն ուզում է, որ հեղափոխություն լինի, ու ինքը գնա, որովհետև գնացող մարդն իրեն այդպես չէ՛ր պահի։ Ինքն այնքա՛ն կարմիր գծեր է հատել և այնքա՛ն կյանքեր է կործանել, որ, երևի թե, չի հավատում, թե իր գնալուց հետո իր հետ կարող են վարվել օրենքի դաշտում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի հարավում գտնվող եկեղեցում կրակոցներ են հնչել. զոհերի թիվը հասնում է յոթի։ Մոտ տասը մարդ վիրավորվել է, հայտնում է պետական Al Mamlaka հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երկու անհայտ զենքով կազմավորված մարդիկ կրակ են բացել Էլ-Կարաք մարզում ընթացող...