Փարաքարում 3 ընտանիք լքել է տունը. «Ժողովուրդ»

4 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով սպանվեցին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ այցելել է Փարաքար եւ արձանագրել, որ համայնքի բոլոր փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները։ Ամեն անկյունում կանգնած են ոստիկաններ, մեքենաների մեջ եւ փողոցների շուրջը տեղակայված են ուժեղացված ստորաբաժանումներ, իսկ մեծ մեքենաների մեջ շարված են նաեւ ոստիկանության զորքերի ներկայացուցիչներ։

Մեր լրագրողը փորձեց այցելել այն անձանց տներ, որոնց անունները կապվում են սպանության գործին։ Սակայն պարզվեց՝ դռները կողպված են։ Մերձավանցիները փոխանցեցին, որ Նարեկ Օհանյանի, Գեւորգ Հարությունյանի եւ Մհեր Ախտոյանի ընտանիքների անդամներին գյուղից հեռացրել են, եւ այս պահին նրանց տներն ամբողջությամբ դատարկ են, բայց հսկվում են ոստիկանության կողմից։

Այս ֆոնին ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում է, որ սպանությունը բացահայտված է։ Սակայն Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց. «Սպանությունը չի կարող համարվել բացահայտված, քանի դեռ չեն բացահայտվել պատվիրատուները»։

Գյուղում տիրող լարված մթնոլորտը զգալի է։ Մասնավորապես, գյուղացիները մեր թղթակցի հետ զրույցում կանխատեսում են, որ եթե քննությունը ընթանա այնպես, ինչպես փետրվարի 5-ին տեղի ունեցած Գրիգոր Օհանյանի սպանության գործը, ապա մեծ է հավանականությունը, որ նոր սպանություններ տեղի կունենան Փարաքարում։ Գյուղացիները ահազանգում են՝ իրական հանցագործները շարունակում են մնալ դրսում:

Հավելենք, որ տարակուսելի է, թե ինչու քննչական ծառայությունը դեպքից 9 օր անց դեռ տուժածի որեւէ հարազատի չի հրավիրել քննության, հարց չի տվել, թե ով կամ ինչու էր ուզում սպանել Վալոդյա Գրիգորյանին: Սպանությունը համարում են բացահայտված՝ առանց տուժողների հետ խոսելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի...

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը: Ընդդիմադիր...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ...

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր...