Երևանում փորձել են սպանել «օրենքով գողի»

5 Հոկտեմբերի, 2026

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2026 թվականի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ դեպքից հետո 36-ամյա տղամարդը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Երևանի 33-ամյա բնակչի սպանությունը և այդ նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն։

Իր հերթին նշված անձը, տեղեկանալով նրա մտադրության մասին, նույնպես ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեն՝ հարմար առիթի դեպքում նախահարձակ լինելու և նրան կյանքից զրկելու նպատակով։

Կոնֆլիկտը շարունակվել է նաև օգոստոսին։ 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված անձանց հետ Երևանի 33-ամյա բնակչի բնակության վայրի մոտակայքում նկատել է նրան և ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ։ Տեղի է ունեցել փոխադարձ հրաձգություն։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։

Նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի 33-ամյա բնակիչը ծրագրել է սպանել 36-ամյա տղամարդուն։ Իրավապահների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, հանցագործության կատարումը կանխվել է։

Հոկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 33-ամյա տղամարդու, նրա հոր և ընկերոջ բնակության վայրերում։

Նրա բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով 3 սրվակ։

33-ամյա տղամարդը, նրա 54-ամյա հայրը, 35-ամյա ընկերն ու Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվել են։

Հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր

Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը․ քաղաքագետ

Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ցանկացած բանական, տրամաբանող և պատմություն իմացող մարդ գիտի, որ այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը: Հին աշխարհի մարդիկ ոչ միայն ավելի իմաստուն էին, այլև առավել խորագետ, քան այսօրվա «ինտելեկտուալների» ճնշող...

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հոկտեմբերի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության երկկողմ...

Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում. Ղալիֆաբ

Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում. Ղալիֆաբ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունն է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ ինչպես...

Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպել են

Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպել են

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ...

Մայր Աթոռին հատկացված գույքի վերաբերյալ հարցերը պետք է քննվեն փաստերի ամբողջական ներկայացմամբ

Մայր Աթոռին հատկացված գույքի վերաբերյալ հարցերը պետք է քննվեն փաստերի ամբողջական ներկայացմամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը գրել է․ «Համատեղ պատասխանատվություն, միակողմանի մեղադրանքներ  Եկեղեցուն հատկացված շինությունների վերաբերյալ իշխանության ներկայացուցչի հրապարակումը գույքի պահպանության հարցը...