ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը:
Այս մասին yerevan. today-ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Դեպքի շրջանակներում կան ձերբակալվածներ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրավապահներին հաջողվել է ժամանակին բացահայտել հանցավոր մտադրությունը և թույլ չտալ դրա իրագործումը։




