Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը

23 Սեպտեմբերի, 2026

Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Նրա դուստրը հայրիկին ուղղված հուզիչ խոսքեր է գրել։

«Հավատս չի գալիս, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը կյանքից զրկեցին իմ Պապային, իսկ մեզ՝ երջանիկ ու խաղաղ կյանք ունենալու հնարավորությունից։ Իմ ամենաթանկ մարդ, իմ Պապ… Երանի՜… Երդվում եմ՝ երանի գոնե մի անգամ, ամենավերջին անգամ կարողանայի քեզ պինդ գրկել։ Երանի կարողանայի գոնե մեկ անգամ ևս ասել, որ աշխարհի ամենահպարտ մարդն եմ, որ հենց քո աղջիկն եմ։ Երանի մեկ անգամ էլ գայիր տուն, գրկեիր Տոմային, հարցնեիր՝ ինչպես է անցել մեր օրը։

Երանի նորից կարողանայինք բոլորս միասին նստել ու խոսել ամեն ինչի ու ոչնչի մասին։ Երանի նորից կարողանայի «Պապ ջան» ասել ու լսել ձայնդ… Բայց չէ։ Մենք հավերժ զրկված ենք այդ հնարավորությունից։ Ուղիղ մեկ տարի է, ինչ մեր տան դուռը բացվում է, բայց դու ներս չես մտնում։ Մեկ տարի է՝ սպասում ենք մի մարդու, որի վերադարձն անհնար է։ Մեկ տարի է՝ մեր տանը ամեն ինչ կարծես իր տեղում է, բայց ամենակարևոր մարդը չկա։ Ու ամենացավալին այն է, որ անցել է արդեն մեկ ամբողջ տարի, բայց քեզ մեզնից խլած մարդիկ մինչ օրս չեն ստացել իրենց արժանի պատիժը։ Մեկ տարի մենք ապրում ենք այս անտանելի կորստով, իսկ արդարությունը դեռ իր վերջակետին չի հասել։ Բայց ես հավատում եմ՝ եթե նույնիսկ մարդկային դատաստանն ուշանում է, Աստծո դատաստանից ոչ ոք չի կարող խուսափել։ Աստծո առաջ ոչինչ չի մոռացվում, և յուրաքանչյուրն իր արածի համար մի օր պատասխան է տալու։

Չգիտեմ՝ ինչպես կարողացա մի ամբողջ տարի ապրել առանց քեզ։ Երևի միայն Աստված գիտի։ Գիտեմ միայն, որ այս մեկ տարվա ընթացքում ոչ մի օր չի եղել, որ չկարոտեմ քեզ, չմտածեմ քո մասին կամ ներսումս չցանկանամ, որ այս ամենը պարզապես մի սարսափելի երազ եղած լիներ։ Մեկ տարի անցել է, բայց ես դեռ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իմ ամբողջ մնացած կյանքում քեզ պիտի միայն հիշեմ։ Որ պիտի լինեն իմ կյանքի ամենակարևոր օրերը, ամենամեծ ուրախություններն ու ամենադժվար պահերը, ու ես ամեն անգամ առաջինը մտածեմ՝ «երանի Պապան այստեղ լիներ»։

Ես դեռ այնքան բան ունեի քեզ պատմելու, այնքան բան ունեինք միասին ապրելու։ Բայց հիմա ինձ մնացել է քեզ սիրել այն հեռավորությունից, որը ոչ մի մարդ չի կարող հաղթահարել, ու ամբողջ կյանքումս կրել քո կարոտը։ Ու մինչև իմ կյանքի վերջին օրը իմ ամենամեծ հպարտությունը նույնն է մնալու՝ ես քո աղջիկն եմ, Պապ»,- գրել է Մարինե Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական...

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5...

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...