Օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):
Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:
Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:






