Պետություն, որն ի վիճակի չէ պաշտպանել իր ժողովրդին, վաղ թե ուշ կանգնելու է նոր կորուստների առաջ․ Սևակ Խաչատրյան

19 Սեպտեմբերի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Արցախի հայաթափման տարելիցն է…
Օրը, երբ հազարավոր հայեր ստիպված եղան թողնել իրենց հայրենի տները, եկեղեցիները, պապերի գերեզմաններն ու այն հողը, որի վրա դարերով ապրել ու արարել էին։
Այսօր մեր պարտքն է ոչ միայն հիշել, այլև չթողնել, որ Արցախը դառնա փակված էջ։
Արցախահայության իրավունքների պաշտպանությունը պետք է լինի մեր պետական և ազգային օրակարգի մշտական առաջնահերթությունը։
Մենք պետք է հետևողականորեն պաշտպանենք արցախահայերի՝ իրենց իրավունքների, սեփականության և անվտանգ ու արժանապատիվ վերադարձի միջազգային երաշխիքների պահանջը։
Պետք է պահպանենք Արցախի պատմամշակութային ժառանգության մասին ճշմարտությունը և թույլ չտանք, որ դարերի հայկական ներկայությունը ջնջվի քաղաքական հայտարարություններով կամ պատմության վերաշարադրմամբ։
Բայց այս ողբերգությունից մենք պարտավոր ենք նաև ամենակարևոր հետևությունն անել Հայաստանի համար։
Ուժեղ պետությունը շքեղություն չէ։ Այն գոյության պայման է։
Պետություն, որն ի վիճակի չէ պաշտպանել իր ժողովրդին, վաղ թե ուշ կանգնելու է նոր կորուստների առաջ։
Ուստի մեր պայքարը միայն անցյալի համար չէ։
Այն Հայաստանի անվտանգ, ինքնիշխան և ուժեղ ապագայի համար է։
Խոնարհում Արցախի համար կյանքը զոհած մեր քաջերի հիշատակին։
Արցախցիների իրավունքները չեն կարող լինել մեկ օրվա հիշատակի թեմա։
Դրանք պետք է լինեն մեր քաղաքական օրակարգի մշտական մաս։
Արցախը մեր հայրենիքն է, մեր սրտերում է և հոսում է մեր երակներով…»։

Նմանատիպ նյութեր

Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան

Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան

Իրանի հոգևոր առաջնորդի «առանց աշխարհագրական սահմանափակման» պատասխան հարվածներ հասցնելու հրահանգն, ամենայն հավանականությամբ, վերաբերելի է նաև արհեստածին Ադրբեջանին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Այսօր այդ երկրի հետ սահմանին իրանական հրթիռների տեղակայման...

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հաղորդում են Առողջապահության նախարարությունից։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է...

Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր

Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և...

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը․ Պեսկով

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը․ Պեսկով

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ նոյեմբերի 5-ին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։ Նա նաև հայտնել է, որ Աբու Դաբի մեկնող պատվիրակության կազմում կլինեն տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ԱԳՆ ներկայացուցիչներ։ Ավելի...

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման...