Պետք է հարգվի Եկեղեցու պատմական դերը. ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմ

19 Դեկտեմբերի, 2025

Ամերիկայի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Արեւելեան Թեմի Առաջնորդն ու Թեմական Խորհուրդը հայտարարութիւն են տարածել Հայաստանեան Դէպքերուն Մասին.

«Մենք՝ Ամերիկայի Արեւելեան Թեմի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Առաջնորդն ու Թեմական Խորհուրդը, խորապէս մտահոգ ենք Հայաստանի մէջ տեղի ունեցող նորադարձ դէպքերով, որոնք առնչուած են պետութեան եւ եկեղեցւոյ միջեւ սրացող իրավիճակին։

Այս երկու հիմնարար հաստատութիւնները՝ հայկական սփիւռքի հետ միասին, անհրաժեշտ են մեր ազգին գոյատեւման համար։

Կոչ կ՛ուղղենք զսպուածութեան եւ ազգային միասնութեան։ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը եւ իր ժողովրդավարական գործընթացները պէտք է յարգուին, ինչպէս նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ամբողջական ինքնավարութիւնը, կանոնները եւ արարողակարգերը—որոնք դարերու ընթացքին եղած են մեր եկեղեցւոյ անսասան հենասիւները։

Հայ ժողովուրդին պատմութեան այս վճռորոշ պահուն—աշխարհաքաղաքական անորոշութեան մէջ եւ ամբողջ աշխարհի աչքին առջեւ—անհրաժեշտ է, որ մեր բոլոր ազգային հաստատութիւնները մնան ամուր եւ կարողանան կատարել իրենց կենսական դերերը։ Մեր պետութիւնը պէտք է առաջնորդէ մեր երիտասարդ ժողովրդավարութեանը՝ ապահովութեան, բարեկարգութեան եւ հասարակական համերաշխութեան բարդ հաւասարակշռութիւնը պահպանելով։ Մեր եկեղեցին պէտք է շարունակէ իր պատմական եւ կենսական առաքելութիւնը՝ պահպանելու մեր ինքնութիւնը, ժառանգութիւնը եւ հաւատքը։

Ամէն տեսակ գործողութիւն, որ կրնայ թուլացնել պետութեան կամ եկեղեցւոյ կարողութիւնը իրենց առաքելութիւնը կատարելու—ներառեալ եպիսկոպոսներու եւ եկեղեցականներու վերջին ձերբակալութիւնները, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղուած սպառնալիքները—կը միտին նաեւ մեր ազգը թուլացնելու, ներքին եւ միջազգային մակարդակի վրայ։

Այս օրհասական եւ կարելիուութիւններով լի օրերուն՝ հրատապ է, որ մեր ազգային հիմնական հաստատութիւնները շինուին եւ ամրացուին, ոչ թէ քանդուին, որպէսզի իւրաքանչիւրը կարենայ իր պարտական դերակատարութիւնը ունենալ մեր երկրի առաջընթացին մէջ։ Մենք պէտք է ուրախանանք, որ մեր ազգը ունի իր ազատ պետականութիւնը եւ ժողովրդավարական համակարգը։ Նոյնպէս, եկեղեցւոյ պատմական դերը պէտք է յարգուի. եկեղեցին, որ դարեր շարունակ եղած է հայ ժողովուրդին հոգեւոր առաջնորդը՝ հալածանքներու, աքսորներու եւ ցեղասպանութեան մէջ անգամ։

Այսպիսի ժամանակներու մէջ, մեր յոյսն ու ուժը Քրիստոսով եւ եկեղեցւոյ միաբանութեամբ է։ Մեր դէմքը կը դարձնենք աղօթքի, վստահելով որ Տէրը կու տայ խաղաղութիւն, բժշկութիւն եւ իմաստութիւն իր բոլոր զաւակներուն։ Ինչպէս սաղմոսերգուն կը բացագանչէ. «Կանչէ՛ զիս նեղութեան օրը, եւ ես պիտի ազատեմ քեզ, եւ դուն պիտի փառաւորես զիս» (Սաղմոս 50։15)։

Կը հրաւիրենք մեր հոգեւորականները եւ հաւատացեալ ժողովուրդը մնալ համոզումով, հաւատքով եւ հոգեւոր խաղաղութեամբ՝ պահելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իրենց ամէնօրեայ աղօթքներուն մէջ՝ խնդրելով Աստուծմէ առաջնորդութիւն, կարեկցութիւն եւ յոյս մեր եկեղեցւոյ եւ մեր ազգին համար։

Թող Տէրը պահէ եւ պաշտպանէ Իր Սուրբ Եկեղեցին, զօրացնէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, եւ խաղաղութեամբ, միասնութեամբ ու սիրով լեցնէ մեր ամբողջ հայ ընտանիքը»։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...