«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

13 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունում ներքին պայքար է ընթացել՝ որոշելու, թե ովքեր պետք է ընդգրկվեն Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամ դառնալու ցանկություն են հայտնել մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, մինչդեռ տեղերը խիստ սահմանափակ են եղել։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցությունում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի ձևավորումը վերածվել է յուրօրինակ քասթինգի, որի արդյունքում միայն յոթ հոգի են ընտրվել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեկնածուների թիվը հասել է մի քանի տասնյակի, և խմբակցությունում հարց է առաջացել, թե ում վստահել այս քաղաքական առումով զգայուն հանձնաժողովի աշխատանքները։ Արդյունքում գործընթացին ներգրավվել են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը: Վերջինս ցուցակագրել է ցանկացող պատգամավորների անունները, իսկ ցուցակը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյանին։ ԱԺ նախագահը, ըստ մեր տեղեկությունների, ընտրություն է կատարել առաջադրված թեկնածուների միջև՝ որոշելով, թե ովքեր պետք է ընդգրկվեն հանձնաժողովի կազմում։

Իսկ ովքե՞ր են ընտրվել

ԱԺ նախագահի՝ հոկտեմբերի 8-ի կարգադրությամբ հաստատված կազմի համաձայն՝ հանձնաժողովը նախագահում է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

Հանձնաժողովի անդամներն են՝

Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Գոռ Արշակյանը։

Հանձնաժողովի կազմում ընդդիմադիր պատգամավորներ չկան, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են աշխատանքներին չմասնակցելու մասին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք

ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հաստատեց վիրավոր զինվորի մասին լուրը։   «Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնում են...

Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել

Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։31-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է շինանյութի պահեստ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական...

Հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց․ «Իշխանություն»

Հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից...

Պապոյանի սուտը բացահայտվեց երկու օրում

Պապոյանի սուտը բացահայտվեց երկու օրում

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ հոկտեմբերի 7-ին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր․ «Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրացված է»։ Սակայն ընդամենը երկու օր անց՝ հոկտեմբերի...

Յանիս Մանյատիսի հետ քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Յանիս Մանյատիսի հետ քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում Եվրոպական...