Անկախ Պետությունների Համագործակցության 35-ամյակի կապակցությամբ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ:
Մենք՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներս, ԱՊՀ-ի կազմավորման 35-ամյակի կապակցությամբ հայտարարում ենք հետևյալը։
Երեքուկես տասնամյակ առաջ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը և Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք դրեցին մեր ժողովուրդների միջև պատմական կապերի պահպանման համար և ապահովեցին փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման նոր մոդելի անցումը, մեր պետությունների միջև բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը՝ ինքնիշխան հավասարության հիման վրա։
Մեր երկրների՝ ջանքերն ու ներուժը միավորելու օգտին կատարած պատմական ընտրությունը լիովին արդարացրել է իրեն։ Անցած տասնամյակների ընթացքում, միջազգային գործընթացների բարդացման, ազդեցության նոր տարածաշրջանային և համաշխարհային կենտրոնների ձևավորման, ինչպես նաև բազմաթիվ գլոբալ բազմակողմ մեխանիզմների և գործիքների արդյունավետության նվազման պայմաններում, համաշխարհային ընդհանուր միտում է դարձել տարածաշրջանային միավորումների դերի ուժեղացումը։ Այս պայմաններում Համագործակցությունն ապացուցել է իր պահանջվածությունն ու հեռանկարայնությունը՝ որպես բազմակողմ փոխգործակցության ճկուն և կայացած մեխանիզմ։
Այսօր՝ միջազգային հարաբերությունների վերափոխման պայմաններում, ԱՊՀ-ն ապահովում է մասնակից պետությունների ռազմավարական գործընկերությունը և զարգանում որպես երկխոսության եզակի հարթակ, որտեղ փոխգործակցությունը կառուցվում է իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։ ԱՊՀ բարձրագույն մարմինների աշխատանքի հիմքում դրված որոշումների ընդունման սկզբունքներն ապահովել են միավորմանը անհրաժեշտ ճկունություն և հնարավորություն տվել հարմարվելու նոր իրողություններին։
Մենք մտադիր ենք նպաստել ԱՊՀ շրջանակներում տարբեր ոլորտներում համակողմանի համագործակցության հետագա ամրապնդմանը։
Համարում ենք, որ Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային-հումանիտար կապերի հետագա ամրապնդումը կնպաստի մեր պետությունների մրցունակության բարձրացման և հաջող սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը։
ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը հիմնվելու է մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման, ինչպես նաև տնտեսության բոլոր ճյուղերին առնչվող այլ հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի կատարման վրա։
՝ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի, ինչպես նաև եվրասիական տարածքի բոլոր պետությունների համար հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի հիման վրա։
Նշում ենք, որ եվրասիական տարածքում տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը դառնում են անվտանգության ապահովման և տարածաշրջանում լարվածության նվազեցման հուսալի գործիք։
Համագործակցության երկրների փոխգործակցության հիմնարար խնդիրներից մեկը համարում ենք 1941–1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովուրդների տարած հաղթանակի հիշատակի պահպանումը։ Հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարությունը դարձավ մեր ժողովուրդների միասնության ևս մեկ համոզիչ վկայություն՝ ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների պատմական հիշողության և ռազմապատմական հուշահամալիրային ժառանգության պահպանման գործում։
Մենք մտադիր ենք նաև հետագայում հակազդել պատմության կեղծման, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և նացիզմի հերոսացման փորձերին։ Ընդգծում ենք, որ նացիստների և նրանց հանցակիցների կողմից խաղաղ բնակչության տեղահանման և բնաջնջման փաստերը պետք է որակվեն որպես Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն։
Մենք մտադիր ենք նաև հետագայում հատուկ ուշադրություն դարձնել Համագործակցության միջազգային հեղինակության ամրապնդմանը և ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգի ճարտարապետության մեջ նրա դերի բարձրացմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի և այլ բազմակողմ կազմակերպությունների ու միավորումների հետ կապերի ընդլայնման միջոցով։
Թուրքմենբաշի, 2026 թվականի հոկտեմբերի 9






