Պետական պարտքն ավելացել է 80%-ով. ֆինանսների նախարարն ԱԺ-ում թվեր է ներկայացրել

12 Նոյեմբերի, 2025

«Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, ՀՆԱ-ի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2,8%:  Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը և պահպանել պետական պարտքը կայուն և կառավարելի տիրույթում միջնաժամկետ հատվածում՝ այն պահպանելով 50%-ին մոտ շրջանակում։

Այս համատեքստում  մենք իրականացնում ենք տնտեսական ներուժի բարձրացմանը միտված ծրագրեր, ուղղված ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացմանը»: Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Թեև պետական պարտքի կառավարելիությունը մեր ընդդիմախոսների սիրելի և հաճախ հնչեղորեն մեջբերվող թեմաներից է, և աչքի ընկնել ցանկացողները, որոնք այլ ասելիք չունեն, հենց այս թեմայից են խոսում, այնուամենայնիվ մենք գերադասում ենք իրականությունը դիտարկել ոչ թե վերտառություններով, այլ թվերով և փաստերով։ Հաճախ կարդում եմ այն մասին, որ 2018 թվականից ի վեր մեր պետական պարտքը կրկնապատկվել է։ Ստիպված եմ կրկնել, որ պարտքն ուղղվում է մեր պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, այսինքն հայաստանցիների հարստանալու և իրենց բարեկեցության բարձրացման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է նա:

«Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսին է պատկերը Հայաստանի կրկնապատկված պարտքի պայմաններում, որն ի դեպ ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել 100% -ով, այլ 80% -ով։ Եվ այսպես, վերջին յոթ տարիներին մենք այնքան ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը մեկ ու կես տարում, այդ խնայած գումարով կկարողանայինք մեկ ու կես տարում պարտքը մարել։ Իսկ ինչու այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները և ամբիցիաները էապես փոխվել են։ Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք մեկ ու կես տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը և վերադառնում ենք 18 թվականի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58%-ով և օրինակ ՊՆ ծախսը պիտի 429 մլրդ-ով կրճատենք»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...

Թրամփը  Իրանին հասցված նոր հարվածների մասին  է հայտարարել

Թրամփը Իրանին հասցված նոր հարվածների մասին է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց...

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը  Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։ Ինչպես հայտնում է Վրաստանի...

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով, հերթական անգամ ի ցույց...

TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են

TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...