Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։
Ինչպես հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը, Գուդաուրի-Կոբի հատվածում (93-107-րդ կմ) արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Մյուս տեսակի տրանսպորտի համար ճանապարհը բաց է։





