Նյու-Յորքում տեղի է ունեցել առաջին հակապատերազմական ցույցը. Վարդան Ոսկանյան

3 Մարտի, 2026

Կասկած չկա, որ Իրանի դեմ հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը հաշվարկել է նաև ամերիկյան հասարակության հնարավոր վերաբերմունքը պատերազմին և դրանում ռիսկերի գնահատումից հետո միայն անցել գործողությունների, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Պարզ է, սակայն, որ ամեն ինչ հստակ հաշվարկելն էլ անհնարին է, հատկապես, եթե ի նկատի ունենանք, որ իրանական Մինաբ քաղաքի դպրոցին դաժան հարվածը և 165 աղջիկ դպրոցականների զոհվելն այնպիսի արձագանք է գտել ԱՄՆ-ում, որ դրան ստիպված է եղել անդրադառնալ նաև պետքարտուղար Ռուբիոն։

Մյուս կողմից՝ սպասելի էր, որ դեմոկրատները ևս պասիվ չեն լինի, և Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսոնը երեկ չափազանց խիստ տոնայնությամբ քննադատել է նախագահ Թրամփին՝ ամերիկացի զինվորների զոհվելու, ինքնաթիռների կորստի, Պարսից ծոցի արաբական դաշնակիցներին հարվածի տակ դնելու և որ ամենակարևորն է՝ իրանական դպրոցը և երեխաներին թիրախավորելու համար։

Սրան զուգահեռ Նյու-Յորքում տեղի է ունեցել, կարծես թե, առաջին հակապատերազմական ցույցը։

Իրավիճակն այդքան էլ բարվոք չէ եվրոպացի դաշնակիցների հետ հարաբերություններում՝ չնայած առայժմ խոսքային մակարդակում մի քանի երկրների ղեկավարների աջակցությանը, չափազանց սուր հակապատերազմական հռետորաբանությամբ է հանդես գալիս Իսպանիան, իսկ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը միայն Սպիտակ տան նկատելի ճնշման տակ, ի վերջո, համաձայնեց տրամադրել Դիեգո Գարսիա բրիտանական ռազմակայանը Հնդկական օվկիանոսում։

Բավական հետաքրքիր ցուցիչ է նաև հանրապետական և Թրամփի մտերիմ դաշնակից սենատոր Գրահամի հայտարարությունը «Fox News»-ին առ այն, որ եթե Եվրոպայում քաղաքական  հակակրանքի վերաբերյալ հարցում անցկացվի, ապա Թրամփը և Նեթանյահուն կլինեն առաջին երկու տեղերում»։

Նմանատիպ նյութեր

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Օգոստոսի 17-ին նախատեսված Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան։ Ուղևորներից մեկը Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  հայտնել է, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա...

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Վեհափառ Հայրապետն իր...