Աշխարհում ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի դիրքերից. իրանագետ

2 Նոյեմբերի, 2026

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք, ցավալիորեն, չենք հասկանում, որ մեզ շրջապատող աշխարհը ոչ միայն գրեթե գլխիվայր շրջվել է, այլ շարունակում է փոփոխվել մեր իսկ աչքի առջև։

1990-ականների և 2000-ականների սկզբի լիբերալ խոսույթները միջազգային հանրության, մարդու իրավունքների, ՄԱԿ-ի և այլնի մասին վաղուց արդեն հնացած են և փաստացիորեն այլևս ոչ պիտանի։

Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից։
Ընդ որում, այդ ուժի առկայությունն այլևս ամենևին չի նշանակում բացառապես զուգաչափորեն ուժեղի պարտադիր հաղթանակ։ Օբյեկտիվորեն տնտեսապես և ռազմականապես անհամեմատ ավելի թույլ համարվողները կարողանում են հաջողության հասնել կամքի, կազմակերպվածության, մոտիվացվածության և անզուգաչափ ուժի բաղադրիչների համախմբի ճշգրիտ կիրառության միջոցով։

Մերձավոր Արևելքում ամենահարուստ և թանկարժեք սպառազինությամբ հագեցած բանակ ունեցող Սաուդյան Արաբիան չի կարողանում հաջողության հասնել լավագույնս կազմակերպված և մոտիվացված Եմենի «Անսարալլահի» աղքատ բանակի դեմ, աշխարհի ամենաապահով թվացող Դուբայի բազմամիլիարդանոց «դրախտը» ժամերի ընթացքում քանդվում է մի քանի ամենաէժան իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով և այսպես շարունակ։

Այսօր աշխարհը ստիպված է հաշվի նստել ոչ թե անգլերենով վարժ խոսող և միջազգային իրավունքին հղումներ տվող նավթադոլարներով հարստացած և հաճախ կոռումպացված ինչ-որ փողկապավոր պաշտոնյայի, այլ սովորական ամենագնացի բեռնախցիկից նույն այդ պաշտոնյայի նստած վայրի վրա ԱԹՍ արձակող և անգլերեն միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ»։

Նմանատիպ նյութեր

Գազի գնի 10% աճը կհանգեցնի 0,8% գնաճի․ Մարտին Գալստյան

  Մենք հաշվարկել ենք, որ գազի գնի 10% աճն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա սպառողական ինդեքսի վրա. գնաճը կավելանա ևս 0,8%-ով։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին...

Պետք է ի վիճակի լինենք ստեղծել «Հայաստանի հաղթանակի նախագիծ». քաղաքագետ

Պետք է ի վիճակի լինենք ստեղծել «Հայաստանի հաղթանակի նախագիծ». քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք պետք է ի վիճակի լինենք ստեղծել «Հայաստանի հաղթանակի նախագիծ»։ Ընդ որում՝ Հայաստանի հաղթանակը չի՛ նշանակում պատերազմ, որովհետև եթե երեկ պետությունների հաղթանակները հատկապես պատերազմներով էր հնարավոր, ապա վաղը...

Վեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունը. Մայր Աթոռ

Վեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունը. Մայր Աթոռ

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Մարկո Ռոմոլիին։ Այս...

Չի կարող շենք-շինությունը լինել իրեղեն ապացույց. դե փողոցներն էլ փակեք էդ դեպքում. Արամ Վարդևանյան

  «Երբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տարածքը խուզարկությանը հաջորդող ժամանակահատվածում կապարակնքվում է, և ձևական առումով դա քողարկվում է իբրև իրեղեն ապացույց ճանաչելով, դա, մեղմ ասած, իրավունքի գերակայությունից...

ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի. Մասադիկով

ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի. Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական երկխոսությունը...