Խամենեին հրամայել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված ենթակառուցվածքներին հարվածել՝ առանց աշխարհագրական սահմանափակման. իրանագետ

1 Նոյեմբերի, 2026

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել առաջնորդի և իրանական ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում Խամենեին հրամայել է Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ին և Իսրայելին առնչվող ենթակառուցվածքներին անհապաղ և արդյունավետ հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բազմիցս եմ նշել, որ Իրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակողական և առանց «սեթևեթանքների»:

Նշված տեղեկատվության մեջ ուշագրավ է, երկու հանգամանք՝ այն որ առաջնորդը հանդիպում և հրամաններ տալիս է ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարությանը, այսինքն ամբողջովին իրականացնում է իր գործառույթները, իսկ երկրորդը՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» պատասխան հարվածների հրամանի հանգամանքն է։

Նախորդ պատերազմում նույնպես Իրանի պատասխան հարվածներն ընդգրկում էին Պարսից ծոցի բոլոր երկրներն, ուստի արդյո՞ք հրամանը նշանակում է, որ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս, և արդյո՞ք դրանց շարքում լինելու է Իսրայելին նավթի հիմնական մատակարարներից արհեստածին Ադրբեջանը։

Հարցի հստակ պատասխանը, կարծում եմ՝ ունեն միայն Իրանում սահմափակ թվով որոշում կայացնողներ, սակայն ուշագրավ է, որ այս երկրի պետական հեռուստատեսության ամենադիտվող հաղորդումներից մեկով վերջերս քննարկվում էր հենց Բաքվի բարբարոսկան վարչախմբի նավթագազային ենթակառուցվածքների խոցելիության խնդիրը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք»

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք»

Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր...

27 տարի առաջ սկսվեց Գարեգին Բ-ի հայրապետական ծառայությունը

27 տարի առաջ սկսվեց Գարեգին Բ-ի հայրապետական ծառայությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է. «27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ եւ կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց...

15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել

15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 անչափահաս տղաների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է նոյեմբերի 1-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Կոշի Սուրբ Ստեփանոս Լուսագյուղի Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Թալինի Սուրբ Աստվածածին Բյուրականի...

«Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում». քաղաքագետ

«Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն ամրանում է օկուպացված Սև լճի հատվածում։ Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, թե իբր սահմանազատման և սահմանագծման արդյունքում Ադրբեջանի կողմից գրավված Հայաստանի տարածքները հետ են վերադարձվելու,...