Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը և Վաշինգտոնում ստորագրվածը նույն բանն է, բայց, արդեն, առանց Արցախի․ Ռոբերտ Քոչարյան

9 Նոյեմբերի, 2025


Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցից․

— Նոյեմբերի 9-ն է, 5 տարի է անցել 44-օրյա պատերազմի հրադադարի եռակողմ փաստաթղթի ստորագրումից։ 2020թ․ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներն այդ փաստաթուղթն անվանում էին կապիտուլյացիոն։ Ձեր վերջին ասուլիսի ընթացքում հայտարարեցիք, որ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համեմատենք այսօր եղածի հետ, այն նույնիսկ երազանքի փաստաթուղթ կարելի ա անվանել։ Նկատի ունեիք, հավանաբար, որ այդ փաստաթուղթն ամեն դեպքում ենթադրում էր Արցախի հարցի գոյությունը։ Օգոստոսի 8-ին, արդեն, Վաշինգտոնում ստորագրված այդ փաստաթղթով լրիվ փակվե՞լ է նոյեմբերի 9-ի փաստաթղթի էջը, նկատի ունեմ՝ այն ամբողջովին կորցրե՞լ է ուժը։

— Ոչ մի ընդդիմադիր չէր ասում, թե այդ փաստաթուղթը պետք է չեղարկել, հասկանում էինք, որ պրոբլեմային է, արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորը հասկանում էին, որ սա նաև Արցախը պահելու հնարավորություն է։ Եվ այն ժամանակ, այո, պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչվի։

Դուք վերցրեք 9-րդ կետը այդ փաստաթղթի, որը խոսում է անխոչընդոտ ճանապարհի մասին և համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ։ Նույնն է։ Բովանդակությամբ ինքը նույնն է։ Ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, այն ժամանակ կար Լաչինի միջանցք և այդ 9-րդ կետը մտցված էր հենց Լաչինի միջանցքի հետ որոշակի սիմետրիա ունենալու տեսանկյունից։ Ադրբեջանի պահանջն էր։

Եվ այն ժամանակ փոխանակ կառչել այդ կետից, ապահովել իսկապես ճանապարհի ֆունկցիոնալը, ոչ թե հանձնելով միջանցք (այն ժամանակ միջանցքի տրամաբանություն չկար ընդհանրապես), Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Ուղղակի հիշեք՝ հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Եվ այդ հրաժարումը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց և ավարտվեց ամեն ինչ Արցախի կորստով։ Սա փաստ է։

Հիմա ի՞նչ կատարվեց․ նույնատիպ որոշումը, նույնատիպ մոտեցումը ներկայացվում է որպես դարակազմիկ մի որոշում, որը կայացված է Վաշինգտոնում։ Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում․ չկա Արցախը, չկա Լաչինի միջանցքը։ Չոր մնացորդում սա է։/

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մնալ Քրիստոսի կողքին, երբ խաչը ծանր է․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Անթիլիասի Մայրավանքում

Մնալ Քրիստոսի կողքին, երբ խաչը ծանր է․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Անթիլիասի Մայրավանքում

Անթիլիասի Մայրավանքում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը․ «Սուրբ Աստուածածնայ վերափոխման տօնը հանդիսաւորապէս նշուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Կիրակի, 16 Օգոստոս 2026-ի, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ...

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ Reuters

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ Reuters

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ վերադառնալ լուրջ դիվանագիտության և չեղարկել ծովային շրջափակումը, հակառակ դեպքում պատերազմը կընդլայնվի։ Հաղորդում է Reuters-ը։ Վերջնաժամկետը առավելագույնը մի քանի շաբաթ է։ ԱՄՆ-ին այդ մասին փոխանցվել է Պակիստանի և Կատարի...

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Բա մեր վարկերը, մեր երեխեքի հացն ո՞վ ա տալու. Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա։ Այս մասին 24News-ի փոխանցմամբ՝  հայտնել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչներից մեկը։ «Բերքը մշակել ենք, բերել ենք արդյունքին ենք հասցրել, որ պետք ա վաճառենք , ոչ գին...

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող...

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մոտ 100 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 3-ամյա աղջկա։ Նույն ընթացքում փրկվել է նաև 75-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Երկու փրկվածներն էլ հայտնաբերվել են այն ժամանակ, երբ արդեն...