ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

8 Նոյեմբերի, 2025

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը զգուշացնում է․ «HelloBit(y) — Ֆինանսական բո՞ւրգ, թե՞ ներդրում. զգուշացե՛ք։

️Ինչպես և նախկինում տեղեկացրել էինք Հայաստանում տարածում գտած «ֆինանսական բուրգերից» HelloBity առցանց հարթակի միջոցով առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միևնույն ժամանակ խոստանալով նաև բարձր տոկոսներ Ձեր կողմից հարթակ հրավիրված անձանց դիմաց:
Այսօր արդեն ազդակներ են ստացվում այս բուրգի հետևանքների մասին։
Հիշե’ք, Նման հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց Դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են Ձեր գոյացած «եկամուտը»:
Արդյունքում՝ կուտակելով մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը, և այն անձինք, ովքեր կատարել են «ներդրումներ», կորցնում են ամբողջ գումարը։
Եթե տուժել եք hellobit(y) ֆինանսական բուրգի գործունեությունից, կարող եք դիմել Ձեր տարածքային ոստիկանության բաժին կամ մոտենալ ք.Երևան, Նալբանդյան 130, Քրեական Ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն
Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ «ներդնելուց»»։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...