Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ հերթական ողբերգական վթարը, 9 զոհ։ Սարսափելի է։ Ներքին գործերի նախարարը լրագրողների հարցերին ի պատասխան «շարադրում» է ինչ որ ավանդական ու հերթապահ խոսքեր, ասելով, թե պատճառները շատ են, բայց գլխավորը վարորդների վարքագիծն է։
Իսկ ո՞վ պետք է փոխի վարորդների վարքագիծը։ Իրենք իրե՞նց։ Իսկ ինչո՞ւ փոխեն, եթե տեսնում են, որ ընտրության շեմին օրինակ կարող են մի քիչ աղմկել, ու վարչապետի վարքագիծը կարող է դառնալ ներքին գործերի նախարարության օրեքի նախագիծ, որը հետո կընդունվի նոր խորհրդարանի մեծամասնության քվեարկությամբ և այդպիսով հարբած մեքենա վարելու համար վարորդականից զրկված մարդիկ առանց որևէ խնդրի կվերականգնեն վարորդականներ։
Եվ այդ ամենի մասնակից օղակներից մեկը՝ ՆԳ նախարարը, փոխանակ անհամաձայնություն հայտնի վարչապետի վարքագծի կապակցությամբ, որը փաստորեն նախընտրական տրամաբանությամբ հայտարարում է համաներում մի երևույթի նկատմամբ, որը պարունակում է ընդհուպ մարդասպանության ռիսկեր՝ մեքենան հարբած վարելը, դժգոհում է վարորդների վարքագծից»:





