«Ինչ վերաբերում է անձնագրի գնին կամ փաստաթղթերի արժեքին, նախ ուզում եմ ներկայացնել, որ հանրային ընկալումները նույնպես փոխելու կարիք ունենք։ Տարիներ շարունակ անձնագիրը ընկալել ենք որպես անձը հաստատող հիմնական փաստաթուղթ, որը պարտադիր է ունենալ։ Հիմա դրա անհրաժեշտությունը չկա, իրականում երբեք էլ չի եղել, և ճիշտ ժամանակն է այդ ընկալումը ճշգրտելու։
Խոսքն այն մասին է, որ ներքին օգտագործման համար նույնականացման քարտն է, որն ամբողջությամբ և լիարժեք ծավալով բավարարելու է անձի նույնականացման և ծառայություններից օգտվելու կարիքները։ Այն արժե 5950 դրամ։
Անձնագիրը սահմանը հատելու համար պարտադիր փաստաթուղթ է և տրամադրվում է միայն նույնականացման քարտ ունենալու պայմանով։ Դրա արժեքը 28 650 դրամ է։
Ամենակարևորն այն է, որ որպես ավելացված արժեք՝ նոր անձնագիրն իր հետ բերում է միջազգային ստանդարտներին համապատասխանող էկոհամակարգ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





