Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ փախուստի է դիմել

6 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23.50-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին Սևքար տեղամասի էկոպարեկներից հաղորդում էր ստացվել, որ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը:

«Ահազանգով մեկնած համայնքային ոստիկանները Այգեհովիտ բնակավայրի սկզբնամասում կանգնեցրել են նշված մեքենան։ Ստուգմամբ պարզվել է, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանում մեքենայի թափքում առկա բոխի և այլ ծառատեսակներից պատրաստված փայտանյութի ծավալին։

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այգեհովիտ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։

Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները պարզել են, որ Առափի գյուղի 58-ամյա բնակիչը համայնքապատկան տարածքից ապօրինի հատել է ուռենիներ։ Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ նշված տարածքից բենզասղոցով հատել է 6 ուռենի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...