ՆԳՆ-ն արհեստական բանականությամբ ԱԹՍ-ներ կկիրառի

16 Սեպտեմբերի, 2025

ՆԳՆ-ից հայտնում են՝ այսուհետև կիրառելու են արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր։

Հաղորդագրությունում նշված է հետևյալը․

«Ծառայության մեջ այսուհետ կկիրառվեն արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր՝ բարձրացնելով արձագանքման օպերատիվությունը։

Սեպտեմբերի 9-ին և 10-ին անօդաչու թռչող սարքերի կիրառման հատուկ դասընթացներ անցած՝ ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի և Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ տեսական ու գործնական քննություններ են հանձնել։
Ոստիկանության զորքերի ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, ինչպես նաև բարեփոխումների շրջանակում Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ լիազորված հակաահաբեկչական գործողությունների իրականացման, տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների հաջող կատարման, գործողությունների և դրանց իրավաչափության ապահովման համար ևս կարևոր նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ գործածումը։

Անօդաչու թռչող սարքերը հագեցած են ժամանակակից բարձրակարգ անվտանգության համակարգով, ունեն բազմաֆունկցիոնալ հնարավորություններ։ Արհեստական բանականության շնորհիվ ոստիկանության ծառայողները կարող են տեղերից, օրինակ՝ Օպերատիվ կառավարման կենտրոնից բարձրացնել անօդաչու սարքը և կարճ ժամանակամիջոցում պարզել, թե քանի մեքենա է որևէ խաչմերուկում հայտնվել խցանման մեջ, որն է խցանման պատճառը, անկարգությունների ժամանակ ֆիքսել իրավախախտներին, ավտոմեքենայի պետհամարանիշը, մակնիշը։ ԱԹՍ-ներն ունեն նաև բարձրախոսների միջոցով քաղաքացներին իրազեկելու հնարավորություն։

Առաջիկայում նման դասընթացները նախատեսվում է անցկացնել նաև Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողների համար»։

Նմանատիպ նյութեր

«Daroink»-ի  տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

«Daroink»-ի տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի...

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։ Ծառայողական քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի...

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս: Անգործունակ ղեկավարները, որոնք կեղծում են ընտրությունները, երբեք չեն կարող ցանկացած երկրի համար բանակցել...

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...

Թրամփը  Իրանին հասցված նոր հարվածների մասին  է հայտարարել

Թրամփը Իրանին հասցված նոր հարվածների մասին է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց...