Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված․ Միհրդատ Մադաթյան

11 Օգոստոսի, 2025

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈւԹՅՈւՆ ՇՈՈՒՆ ՀԱՄԱՐԵ՞ՆՔ ՏԱՊԱԼՎԱԾ

Տիկնայք և Պարոնայք, ես կարծես թե հայերեն լեզվին վատ չեմ տիրապետում, բայց մի ամբողջ օր ուզեցա հասկանամ թե ինչ բան է «նախաստորագրություն» ու այդպես էլ չհասկացա… Չէ ճիշտ չարտահայտվեցի, հասկացա, որ այն Նիկոլ Փաշինյանի հերթական «կրուտիտն է»։

Եվ այսպես՝ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ — հայոց լեզվում և միջազգային պրակտիկայում գոյություն չունեցող մի բան, որը հորինել է Փաշինյանը, իր ընտրողների «ականջներից լապշա կախելու» կամ հայերեն ասած նրանց խաբելու համար։

Այդ դեպքում ի՞նչ տեղի ունեցավ Սպիտակ Տանը։ Ես կարծում եմ Ալիևը՝ Փաշինյանին քարշ տվեց Սպիտակ Տուն, որպեսզի ստանա իր համար հարմար պայմաններ՝

  1. վերացրեց ԱՄՆ սանկցիաները ադրբեջանի նկատմամբ
  2. Ռուսաստանին ցույց տվեց, որ ԱՄՆ-ի հետ մտերմացնում է հարաբերությունները
  3. ստացավ Մինսկի խմբի լուծարումը
  4. ….

… և ամենակարևորը՝ չստորագրեց և ոչ մի պարտավորեցնող թղթի տակ։

Իսկ ի՞նչ ստացավ մ.թ. միակ «աշխարհքաղաքական Գիքորը»… սելֆի Թրամպի հետ, և հնարավորություն իր անկիրթ աուդիտորիային, որն այնքան կրթություն չունի, որ ինքն ու իր կինը, ունենալով 3-րդ դասարանի կրթություն կարող են կրթել, ներկայացնել իր հորինած բառերը, օրինակ՝ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈւԹՅՈւՆ բառը։

Ամեն դեպքում սա նորմալ պրակտիկա էր և Փաշինյանի ու Թրամպի համատեղ լուսանկարը կարծում եմ Փաշինյանի 8 տարվա կառավարման ՄԻԱԿ ՁԵՌՔԲԵՐՈւՄՆ Է, ինչով էլ, համեմած «ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈւՆ» շուի հետ, նա մտնելու է ընտրարշավ։ Իսկ այ երկրորդ նման հանդիպում, որևէ կոնտեքստում ես այլևս չեմ պատկերացնում։

Ի միջի այլոց, ԱՄՆ-ի շատ նախագահներ բազմաթիվ անգամներ փորձել են հանդես գալ խաղարարարի դերում։ Պրոտոկոլով, հստակ դրված է, որ նման ձեռքսեղման ժամանակ, ՎԵՐԵՎԻՑ ձեռքը երկու ձեռքերի վրա դնողը պետք է նաև ունենա բարձր դիրք, այսինքն պետք է կանգնած լինի։ Թրամպի համար այս հանդիպումն այնքան անհետաքրքիր էր, եր նա նույնիսկ չկանգնեց (տես լուսանկարը ստորև), ինչով նվաստացրեց այս ամբողջ հանդիպումը։ Նվաստացրեց նաև նրանով, որ չկանգնելով, ավտոմատաբար նրա ձեռքը հայտնվեց ոչ թե ձեռքսեղմողների վերևում, որպես «հովանավոր», այլ դառավ իրենից հրող, վանող… Կարծում եմ նա եկել էր այս շոուին մասնակցելու, միայն այն բանի համար, որ իրեն գովեն և ասեն, որ նա արժանի է «Խաղաղության Նոբելյան մրցանակի», կամ էլ… Չգիտեմ… Թրամպը միշտ էլ լավ դերասան է եղել…

Ես կարծում եմ, որ սա այս ֆորմատի միակ հանդիպումն էր, որը երկար ուսումնասիրելուց հասկացա որ… ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ ԷՐ։ Իսկ այ այն բանի մասին, որ այս ամենը արված էր Փաշինյանի, շրիշակից ցածր ռեյտինգը բարձրացնելու նպատակով մի երկու լուսանկար, որպես սատարում տալու համար, խոսում է այն շքախումբը, որը ուղեկցում էր ԱՇԽԱՐՀՈւՄ ԱՆՆԱԽԱԴԵՊ «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՔՈՐԻՆ»։

Շատ էի ուզում հասկանալ թե Հայկ Կոնջորյանն այնտեղ ի՞նչ էր անում… Որպես ի՞նչ…»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Ստամբուլում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։ Էրդողանի խոսքով՝ Անկարան և Դոհան կշարունակեն համատեղ ջանքերը՝ Պարսից...

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ավելի ալիևյան սահմանադրություն, քան պատկերացնում եք Դիտելով Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի հատվածները՝ հիշեցի մի հին երգի խոսքերը. «Время, время, так несправедливо»: «Նիկոլ...

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։ Այդ...

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման...

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․ «Հուզվելը խտրական չպետք է լինի. Ծուռ հայելիների...