Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

13 Նոյեմբերի, 2026

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․

«Հուզվելը խտրական չպետք է լինի.
Ծուռ հայելիների երկրում ենք ապրում։ Արդարադատության նախարարը հուզվում է, երբ իր երեխայի հասցեին անթույլատրելի արտահայտություններ են հնչեցվում, բայց բացարձակ անհաղորդ է, երբ այդ նույն անթույլատրելի երևույթը կատարվում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների երեխաների հանդեպ։

Տիկի՛ն նախարար, և՛ մարդկայնորեն, և՛ որպես մայր անկեղծորեն հասկանում եմ ձեր ապրումները, բայց ո՞ւր էիք, երբ երկու անգամ՝ վաղ առավոտյան, երբ իմ անչափահաս դուստրն իր անկողնում հանգիստ քնած էր, ԱԱԾ աշխատակիցներն ու քննիչները բռի կերպով ներխուժեցին մեր բնակարան։ Ո՞ւր էիք, երբ իմ երեխայի աչքի առաջ ինձ՝ բոլորովին անհիմն, նախ բերման ենթարկեցին և հետո առանց որևէ ապացույցի՝ մեղադրական եզրակացություն «կարեցին» ու կալանավորեցին զուտ այն բանի համար, որ չգնացի ձեր կեղտոտ համակարգի հետ համագործակցության և կեղծ ցուցմունք չտվեցի Անդրանիկ Թևանյանի դեմ։ Իսկ ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին մոր հետ անգամ քրեակատարողական հիմնարկից հեռախոսազանգ ունենալուց, իր 14-ամյակն էլ նա դիմավորեց կալանավայրում, երբ բարձրացված հանրային մեծ աղմուկից հետո միայն նրան թույլատրվեց ընդամենը մի քանի ժամով այցելել կալանավայր, որպեսզի ճաղերի հետևում մայրը կարողանա շնորհավորել իր դստեր ծննդյան տարեդարձը։ Իսկ ո՞ւր էիք, երբ իմ անչափահաս դստեր մոտ մոր նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման հետևանքով փսիխոսոմատիկ խնդիրներ են առաջացել, և մինչ օրս էլ նա այցելում է հոգեբանի։

Ո՞ւր էիք նաև, երբ Անդրանիկ Թևանյանին կառավարության փաստացի պետի ապօրինի հրահանգով կալանավորեցին նրա անչափահաս որդու Վերջին զանգի օրը, և ոչ միայն հայրը չկարողացավ մասնակցել այդ հիշարժան միջոցառմանը, այլ նաև նրա որդին։ Ո՞ւր էիք, երբ Թևանյանի երեխաներին ամիսներով արգելում էիք տեսակցել հորը կամ կալանավայրից հեռախոսով զրուցել նրա հետ։
Իսկ ո՞ւր էիք և ո՞ւր եք, երբ ապօրինի քաղաքական հետապնդման են ենթարկվում բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ։ Ի՞նչ կարող եք ասել նրանց երեխաներին, թոռներին, հարազատներին, որոնց անասելի տառապանք եք պատճառում։

Հուզվելը լավ բան է, ճիշտ եք անում, որ հուզվում եք։ Անթույլատրելի է երեխաների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելն ու ատելության խոսք տարածելը՝ անկախ նրանց ծնողների ով լինելուց։ Բայց ո՞ւր էիք և ո՞ւր եք, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցողների երեխաների հասցեին սոցիալական ցանցերում ամենավերջին անեծքներն, ամենակեղտոտ հայհոյանքներն ու ամենաստոր սպառնալիքներն են հնչեցվում։ Թե՞ երեխաներին վիրավորելու անթույլատրելիության հարցում էլ եք խտրական։ Ձեր երեխաներին չի կարելի վիրավորել, մեր երեխաներին կարելի՞ է։
Չէ՛, տիկին Գալյան, այսպիսի երկակի ստանդարտներ չեն լինում։ Սա ձեր իշխանության սերմանած ատելության մթնոլորտի հետևանքն է, հիմա դուք քաղում եք ձեր ցանածի թունավոր պտուղները։ Եվ սա այն դեպքում, երբ 2018 թ․ իշխանության եկաք սիրո և հանդուրժողականության կեղծ թեզերով։ Փաստորեն, հերթական անգամ խաբեցիք։

Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ատելության խոսքն անթույլատրելի է՝ լինի չափահաս, թե անչափահաս, ընդդիմադիր գործիչ, թե իշխանության ներկայացուցիչ։ Բայց այս մթնոլորտը ստեղծել եք դո՛ւք՝ ձեր իշխանությունը, իր փաստացի պետի անմիջական խրախուսմամբ, և սրա վերացման բանալին էլ է ձեր ձեռքում։

Վե’րջ տվեք այս ատելությանը, այս կեղտոտ միջավայրին, հասարակությանը պառակտելու ձեր քաղաքականությանը, այլապես այս ամենը լավ ավարտ չի ունենա որևէ մեկի և հատկապես մեր երկրի համար»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Ստամբուլում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։ Էրդողանի խոսքով՝ Անկարան և Դոհան կշարունակեն համատեղ ջանքերը՝ Պարսից...

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ավելի ալիևյան սահմանադրություն, քան պատկերացնում եք Դիտելով Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի հատվածները՝ հիշեցի մի հին երգի խոսքերը. «Время, время, так несправедливо»: «Նիկոլ...

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։ Այդ...

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման...

Թբիլիսիի փորձով ոգևորվելու փոխարեն Երևանի իշխանությունը նախ պետք է քաղաքը կառավարել սովորի. Բադալյան

Թբիլիսիի փորձով ոգևորվելու փոխարեն Երևանի իշխանությունը նախ պետք է քաղաքը կառավարել սովորի. Բադալյան

Թբիլիսիի քաղաքապետի՝ խցանումների դեմ պայքարում որոշ թաղամասեր մուտքը վճարովի սահմանելու հայտարարությունը ոգևորել է Երևանի քաղաքային իշխանությանը. բայց, այդ ոգևորությունը ,մեղմ ասած, անհիմն է, գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: «Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն...