Միկոյան փողոցում ծեծկռտուք է եղել. կան կալանավորվածներ

17 Մարտի, 2026

Փետրվարի 19-ին՝ ժամը 23։24-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր ահազանգ, որ Նոր Նորքի վարչական տարածքում գտնվող Միկոյան փողոցում ծեծկռտուք է եղել, երկու երիտասարդ գետնին ընկած են, մյուսները փախել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Շտապ դեպքի վայր էին մեկնել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներ։ Մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ՝ ահազանգ էր ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել նույն տարածքի բնակիչ 27-ամյա երիտասարդի՝ «պոլիտրավմա՝ հարցականով» ախտորոշմամբ։

Քիչ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել էր ևս մեկ ահազանգ։ Նույն ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել նաև երիտասարդի 29-ամյա եղբայրը։

Մարմնական վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մեքենան արագ վարելու հարցի շուրջ երկու եղբայրների հետ վիճաբանել էին 18-ից 25-տարեկան 12 երիտասարդ, ու վեճն էլ վերաճել էր ծեծկռտուքի։

Դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունները պարզվել են, կան կալանավորվածներ։

Նմանատիպ նյութեր

Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Փաշինյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է  Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է ArmLur.am-ը: Պատվիրակության կազմում...

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով մեկ աշակերտ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ «Հարձակման հետևանքով վիրավորվել է չորս աշակերտ։ Մեկ աշակերտ զոհվել է», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է հաղորդագրության մեջ։...

Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգը։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Երկրի...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ...