Վեհափառի՝ վարչապետին ուղղված հայրական հորդորը Հայրենիքի անվտանգության նկատմամբ մտահոգության արդյունք էր. Հայր Ասողիկ

9 Հոկտեմբերի, 2026

Ցավով ենք արձանագրում, որ վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է՝ ներկայացվելով որպես քաղաքական պահանջ և առիթ հանդիսանում Հայոց Հայրապետի ու Սուրբ Եկեղեցու հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար, այս մասին հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Հայր Սուրբը շեշտել է՝ Վեհափառ Հայրապետի՝ վարչապետին ուղղված հայրական հորդորը պատերազմի ծանր հետևանքների, Հայրենիքի անվտանգության և ժողովրդի միասնականության ու համերաշխության հանդեպ մտահոգության արդյունք էր, որի նպատակն էր կանխել հասարակական ցնցումները, հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։

«Հետագայում, մեկ այլ առիթով լրագրողի հարցին պատասխանելիս Հայոց Հայրապետը վերահաստատել է, որ հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում։

Նորին Սրբությունը նաև պարզաբանել է, որ դրա արդիականությունը կապված է հորդորի պատճառ դարձած հիմնախնդիրների հետ, որոնք դեռ հաղթահարված չեն։

Յուրաքանչյուր մարդ ունի այդ փորձառությունը․ ծնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից, գործել զգաստությամբ ու պատասխանատվությամբ։ Այս իմաստով հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում»։ Այն արտահայտում է շարունակվող հոգածություն և առկա խնդիրների լուծման անհրաժեշտություն։

Ուստի, սիրելիներ, հայրական հորդորը պետք է ընկալել բացառապես հայրապետական մշտարթուն հոգածության և հոգևոր ու բարոյական պատասխանատվության համատեքստում։

Խաղաղություն եւ սեր ամենեցուն»,- հավելել է Հայր Ասողիկը։

Նմանատիպ նյութեր

Մինչ ԵԽ-ում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը, Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ. «Ուժեղ Հայաստան»

Մինչ ԵԽ-ում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը, Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ. «Ուժեղ Հայաստան»

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։ Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ:...

ԱՊՀ-ն կշարունակի աջակցել եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորմանը. հայտարարություն

ԱՊՀ-ն կշարունակի աջակցել եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորմանը. հայտարարություն

Անկախ Պետությունների Համագործակցության 35-ամյակի կապակցությամբ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ: Մենք՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներս, ԱՊՀ-ի...

ԱԱԾ-ն հերքել է Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը

ԱԱԾ-ն հերքել է Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը

Ազգային անվտանգության ծառայությունն ապատեղեկատվություն է որակում Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման ու որոնողական աշխատանքերի իրականացման մասին լուրը։ Այս մասին հայտնել են  ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը...

«Ալիևը գործնական քայլերով միացավ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող փաշինյանական կամպանիային». Սևակ Խաչատրյան

«Ալիևը գործնական քայլերով միացավ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող փաշինյանական կամպանիային». Սևակ Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է. «Երեկվանից համացանցում տեսանյութ է պտտվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն օկուպացված Արցախում քանդել Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը և ողջ ընթացքում հորթի հրճվանքով ցույց են տալիս իրենց տնաքանդ...